«Ինչ-ինչ ուժեր Սեյրան Օհանյանին կարող են վերբովկա անել»
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կոչ արեց կուսակցություններին իրենց ծրագրերում իրատեսական գաղափարներ առաջ քաշել փոքր բիզնեսի զարգացման համար: Նա նաև անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ընդդիմության շարքերն անցնելուն և նշեց. «Պաշտպանության ոլորտը պետական գաղտնիքներ պարունակող ոլորտ է, և այնտեղից դուրս գալով միանգամից ընդդիմության շարքերն անցնելը ես վտանգավոր եմ համարում: Ինչ-ինչ ուժեր նրան կարող են վերբովկա անել»,-ասաց Գագիկ Մակարյանը: Խոսելով ԲՀԿ-ի նախընտրական ծրագրից, որով նախատեսվում է բարձրացնել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը, ասաց, որ դա իրատեսական է, եթե հավաքենք կորած ռեսուրսները:
