Հարավային Կովկասում Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում. Վիգեն Սարգսյան
РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասել է,որ Հարավային Կովկասում Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում, նրա քաղաքականությունը տարածաշրջանի շահերի դեմ է: «Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, նա շարունակում է հերքել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ակնհայտ փաստը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից՝ 2010 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։
