Բաղրամյան 26-ում որոշվել է
«Փաստ» օրաթերթը գրում է. Բաղրամյան 26–ում որոշում են կայացրել, և այն ուղարկել Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1: Որոշվել է կառավարությանը զգուշացնել, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ չարվեն նախարարություններում ու պետական մյուս գերատեսչություններում: Իսկ որտեղ այն սկսվել է` ժամանակավորապես «սառեցնել» գործընթացը: Այս հրահանգը առավել քան արդիական է. ընտրությունների շեմին չի կարելի անհուսության ու գործազրկության մղել պետական ապարատում աշխատող ընտրազանգվածին: Ապրիլի 2–ից հետո` խնդրեմ:
