Ամարասի Արթուրը հիասթափվել թռել է
«Միացյալ Արմենիա» ՀԿ ղեկավար Արթուր Ալեքսանյանը մեր տեղեկություններով երեկ մեկնել է ԱՄՆ, տեղեկություններ կան, որ նա հիասթափվել է քաղաքական գործընթացներից ու որոշել չխառնվել ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ վերջինս մեծ աջակցություն էր պատրաստվում ցուցաբերել Սեյրան Օհանյանին ու նրա ղեկավարած դաշինքին, իր կազմակերպությունը հայտարարեց Օհանյանին աջակցելու մասին, սակայն դաշինքի ընտրական ցուցակի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը եւ իր թիմը հայտնվել են լուսանցքում, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի նա «ձեռքերը լվանա»:
