«Փուչիկները» պայթում են, ով ում «աչքը կհանի»

Այն պահից, երբ իշխանական քարոզչամեքենան Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի ու Ծառուկյան դաշինքի մեծ պոտենցիալի մասին ակնարկեց, իշխանության կրտսեր եղբայրը՝ Դաշնակցությունը խուճապի մատնվեց։ Հիմա բանուգործ թողած հին ընկերներն ընկել են ՀՎԿ-ի ջանին ու առիթը բաց չեն թողնում՝ գմփացնելու «քերթողահայր» Արթուր Բաղդասարյանի բաց թողած նախընտրական «փուչիկները»։ Խնդիրն այն է , որ հենց այս բզկտոցի արդյունքում է որոշվելու, թե ով ում հաշվին իշխանության արևի տակ մի փոքր տեղ կունենա։ Ամենեւին պատահական չէ Արթուր Բաղդասարյանի վերջին հայտարարությունը, թե ընտրություններից հետո իրենք կարող են համագործակցել ցանկացած ուժի հետ։ Իսկ Հեղինե Բիշարյանն էլ սպառնաց հանել իրենց քննադատողների աչքերը։ Ինչպես հայտնի է, «Հայկական վերածնունդը» երկար ժամանակ քաղաքացիներին խոստումներ է շռայլում այն մասին, թե պատրաստ է բոլորին վերադարձնել նախկինում բանկերին պահ տված ավանդները: Իհարկե, հասկանալի է, որ ՀՅԴ-ում նոր չէ, որ լսում են նախկին ՕԵԿ-ի, ներկայիս ՀՎԿ-ի հին երգը։ Բայց միայն հիմա է այդ փաստը նրանց վրդովվեցրել, եւ վրդովվեցրել է բացառապես այն պատճառով, որ Արթուր Բաղդասարյանը փորձում է մոլորեցնել հանրությանը։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը օրերս հայտարարեց այդ մասին՝ փորձելով ժողովրդին լուսավորել, որ չխաբվեն․«Ես որևիցե խնդիր չունեմ որևէ քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ, որոշ տեսակետներ, դա իրենց գործն է, իրենց տակտիկան է, իրենց մարտավարությունն է, բայց իմ խնդիրն է նաև ժողովուրդին ասել, որ սիրելի ժողովուրդ, ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ անհնար է, առնվազն 30 տարում, դա անիրատեսական է, չի լինելու»,- հայտարարեց պարոն Վարդանյանը։ Անշուշտ, այնպես չէ, որ դաշնակցության տված բոլոր խոստումներն իրականանալի են, եթե չասենք, որ նրանք իրենց խոստումների ոտնահարման գնով դարձան իշխանությունների կոալիցիոն գործընկերը, մամուլն այդ փաստին բազմիսց անդրադարձել է։ Իշխանության հետ համագործակցությունը ՀՅԴ-ն հնարավոր էր համարում այն դեպքում, երբ իրագործվեր դեռեւս 2012 թվականին առաջ քաշած 7 կետանոց առաջարկը, որի թվում էր հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչելը։ 7 կետերն էին՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, կառավարման խորհրդարանական համակարգը, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը եւ Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ ՀՅԴ-ի գլխավոր պահանջը հայ-թուրքական արձանագրությունների մասով, օրինակ, կատարված չէ։ Ինչեւէ, ակնհայտ է, որ ՀՅԴ-ՀՎԿ այս ռաունդում հաղթանակը ՀՅԴ-ի կողմն է, քանզի հակառակ կողմից փաստացի չհակադարձեցին մոլորության եւ անիրատեսականության մասին դաշնակցության մեղադրանքներին։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի Արթուր Բաղդասարյանը հաջորդ ֆանտաստիկ խոստումը տար։ Նա հայտարարեց, թե իշխանության գալու դեպքում բանակը լիովին կդարձնի պայմանագրային: Թե ինչ միջոցներով, սրա մասին չի խոսվում, որովհետև հաշվարկն արվել է ոչ թե ռեալ հնարավորությունների, այլ էմոցիոնալ տպավորության վրա: Հակահարվածը ՀՅԴ-ից ուշանում է։ Հատկանշական է, որ ԲՀԿ-ն դեռ չի ներքաշվել խաղին, նա իրեն դեռ ծանր է պահում, գուցե այդպիսի հարված հասցնելու հաշվարկով։ Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am