Ինչու գեներալ Մանվելի հետ նրանց «ջրերը մի առվով չգնաց»

ԵԿՄ համագումարից հետո այդ կառույցի կանոնադրության համաձայն վարչություն է ընտրվել, չնայած  վարչության կազմի ընդլայնմանը՝ նոր վարչության կազմից դուրս են մնացել կարկառուն ԵԿՄ-ականներ, որպիսիք են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի ղեկավար, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ այլ ԵԿՄ-ականներ: Վերջիններս նաեւ չեն մասնակցել համագումարին, ուստի ավտոմատ կերպով ոչ թեկնածություն են առաջադրել, ոչ էլ վերընտրվել: Իշխան Զաքարյանի դեպքում ԵԿՄ համագումարին չմասնակցելու պատճառը թերեւս «Ծառուկյան դաշինքում» նրա ներգրավվածությունն է, թեպետ Զաքարյանի ու Մանվել Գրիգորյանի հարաբերություններն այնքան ջերմ էին, որ մեր տեղեկություններով ՎՊ նախագաի պաշտոնում աղմկահարույց զեկույցից հետո Զաքարյանը շարունակեց պաշտոնավարել բացառապես Գրիգորյանի բարեխոսության արդյունքում: Գեներալը այցելել էր Սերժ Սարգսյանին ու միջնորդել Զաքարյանի համար: Սամվել Ալեքսանյանի դեպքում խնդիրն անձնական է:Գրիգորյանի ու Ալեքսանյանի ջրերը մի առվով չհոսեցին. կատու էր անցել ԵԿՄ տասներորդ համագումարից հետո։ Մամուլի հրապարակումների համաձայն Սամվել Ալեքսանյանը նեղվել էր գեներալի խոսքերից: Երբ ԵԿՄ համագումարին վարչության կազմը համալրվել էր Սամվել Ալեքսանյանով՝ շատերի զարմանքին ի պատասխան Մանվել Գրիգորյանը անհաջող կերպով փորձել էր պաշտպանել Ալեքսանյանին. «Հա, Ալեքսանյանն օլիգարխ ա, իրա մասին սաղ էլ կարան ինչ ուզեն՝ ասեն, բայց դե, վերջիվերջո, ինքն էլ ա մարդ, մեր պետության անդամն ա: Դա չի նշանակում, որ ինքը օլիգարխ ա, ուրեմն չպետք է ասենք, որ ինքը երկրապահի անդամ չի եղել»,- ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե Ալեքսանյանը խելոք չպահի իրեն, հրաժարական կտա: Երբեմնի մտերմիկ հարաբերությունների վատացումը նկատելի է նաեւ Ազգային ժողովում, Ալեքսանյանը նիստերը սկսվելուց առաջ այլեւս ներկա չի գրվել Գեներալի սենյակում, հետո նրա շքախմբի հետ էլ դահլիճ չի բարձրացել, ինչպես արել է սովորաբար։ Այդ մասին մատնել էին նաեւ կողմերը, դեռեւս 2014- ԵԿՄ-ականների օրը, ի թվս այլոց, Եռաբլուրում Գեներալների շարքում նորից հայտնվել էր Ալեքսանյանը, որին տեսնելով գեներալ Գրիգորյանը ոգեւորված բացականչել էր․<<Երկու ամիս ա մեդալներդ ավտոյի բարդաչոկում ա մնացել, արի տար>>, Ալեքսանյանի սիրտը շահելու կրկին անհաջող փորձ է արել նա ու նորից հիշել, որ գործարարը «կռվել» է իր՝ 5-րդ բրիգադում: Բայց ինչպես տեսնում ենք, գեներալի խոսքերը նետի պես խրվել ու խոցել են Ալեքսանյանի սիրտը, ով ոչ օլիգարխ է, ոչ գործարար, նա զբաղվում է պոլիտիկայով եւ այդ մասին սիրում է կրկնել ամեն պատեհ-անպատեհ առիթներով: Մանվել Գրիգորյանի ու Արթուր Աղաբեկյանի հարաբերություններում էլ սեպ էր խրվել շահերի բախման արդյունքում: Ըստ մամուլի հրապարակումների՝ ԵԿՄ-ի Ղարաբաղ ամենամյա ուխտագնացությունների ժամանակ Մանվել Գրիգորյանն ու կամավորները Աղաբեկյանի առաջարկով հանգրվանել են այն տարածքներում, որտեղ ջրաշխարհի իր բիզնեսն է ծավալում Աղաբեկյանը։ Վերջին ուխտագնացության ժամանակ Աղաբեկյանը, սակայն, դժգոհել է, թե ջրաշխարհի ամառվա սեզոնն ու Գրիգորյանի ուխտագնացության ժամանակացույցը ու այդ տարածքում հանգրվանելը խոչընդոտում են իր բիզնեսին։ Բազմաթիվ կամավորականների ներկայությունն այդ տարածքներում խանգարել է ջրաշխարհի տոմսերի վաճառքին, ու դրա մասին հայտարարել է Աղաբեկյանը։ Գեներալն էլ վիրավորվել է ընկերոջից, ու նրանք գժտվել են։ Ապրիլյան պատերազմի օրերին էլ գեներալ Գրիգորյանի անվան շուրջ բարձրացած աղմուկի ժամանակ էլ տեղեկություններ կար, որ Աղաբեկյանն է կանգնած այդ ամենի հետեւում: ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, հիշեցնենք հայտարարեց, թե ԵԿՄ ղեկավար գեներալ Մանվել Գրիգորյանը Հադրութում հայհոյել է զինվորներին։ Տեղեկություն կար, որ Գրիգորյանը հայհոյել էր ճանապարհը փակած քաղաքացիական հագուստով տղամարդկանց, որոնք հետո պարզվել էր ՀՅԴ-ական շրջանակներից են, իսկ նրանց տանիքը՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է: Անի Սահակյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am