Իսրայելի ստեղծումը՝պատմության ամենակեղտոտ գլուխներից է
Associated Press գործակալությունը հայտնում է ,որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի քաղաքացիները «ֆեյքային ազգ» են ու «կեղտոտ գլուխ» աշխարհի պատմության մեջ, Իսրայելը ստեղծվել է աշխարհի տարբեր մասերից Մերձավոր Արևելք հրեաների հավաքման ճանապարհով, որպեսզի զբաղեցվեն պաղեստինցիների հողերը ու փոխվի դրանց «իրական էությունը»,ասել է Այաթոլլան և ընդգծել է, որ Իսրայելի ստեղծումը «պատմության ամենակեղտոտ գլուխներից է, որը կփակվի՝ շնորհիվ աստվածային օգնության»։ Խամենեին կոչ է արել աջակցել ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահի» զինվորականներին, որոնք հարձակումներ են իրականացնում Իսրայելի նկատմամբ։
