Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. 7000 ընտրող փոխել է հաշվառման վայրը. տեսանյութ
2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը՝ յոթ հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը։ Այս մասին տեղեկացնում է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր ես ստացա առաջին փաստական վկայությունը այն մասին, որ Հայաստանում տեղի են ունենում ընտրողների զանգվածային տեղաշարժեր: Ես հարցումով դիմել էի ՀՀ ոստիկանությանը` պարզելու համար, թե 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը քանի՞ ընտրող է փոխել հաշվառման վայրը: Եվ այսօր ստացել եմ պատասխանը, որից հետևում է, որ 1 ամսվա ընթացքում հաշվառման վայրը փոխել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 7000 քաղաքացի»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:
