«Կինոյի տղայի» արշավը
Լոռու մարզում ՀՀԿ-ն աննախադեպ իրավիճակ է ստեղծել։ Ամենաակտիվը Սաշիր գրուպի սեփականատեր Կարեն Կարապետյանն է, նրան երկրորդում է Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը։ Վերջինս մեր տեղեկություններով չի ցանկացել նորից խորհրդարան գալ, սակայն կուսակցությունը պարտադրել է, քանի որ Սպիտակի շրջանում Համբարձումյանները մեծ հեղինակություն ունեն։ Այդուհանդերձ, նրան չեն գործադրում այնքան ջանքեր, որքան Կարեն Կարապետյանը։ Համբարձումյանները ապավինում են միայն իրենց ֆինանսներին։ Իսկ Կարեն Կարապետյանը անխնա տրվել է նախընտրական կրքերին։ Լոռիում ֆորտունա հեռուսաընկերությունն էլ 24-ժամյա ռեժիմով նրանց գովքն է անում, ցուցադրում նրան կատարած ամենաչնչին բարեգործությունը։ Կարեն Կարապետյանը չի խնայում թիմակիցներին, նա ցանկանում է Լոռիում ամենաբարձր տոկոսները խփել, ցույց տալ, որ այնտեղ «կինոյի տղան» ինքն է։
