ԱՄՆ-ի և Կանադայի դիտորդները բարձր են գնահատում Արցախում հանրաքվեի կազմակերպվածությունը
ԱՄՆ դիտորդական խմբի ներկայացուցիչ Գել Տորենը այսօր տեղեկացրել է, որ Արցախի Սահմանադրական հանրաքվեն անցկացվել է ճշգրիտ և թափանցիկ:«Կարող եմ ասել, որ հանրաքվեն անցկացվել է շատ բարձր մակարդակով: Մենք երրորդ անգամ ենք նման այցելություն կազմակերպել Արցախում, և մեր նախկին առաջարկները լիովին իրականացվել են»,- նշել է Տորեն: Ինչպես ասել է՝ միայն քվեարկությունը չէր, որ կազմակերպվել էր կատարյալ, կար նաև տեղի բնակչության ակտիվացում:
Կանադայի խորհրդարանի պատգամավոր և դիտորդական խմբի ներկայացուցիչ Ջիմ Կարիգիանիսը ևս նշել է Արցախում հանրաքվեի կազմակերպվածությունը և ընտրողների ակտիվությունը:
«Որևէ այլ տեղ այսպիսի ակտիվություն ես չեմ տեսել: Արցախցիները ցույց տվեցին միջազգային հանրությանը, որ վճռական են իրենց գործողություններում»,-փաստել է նա:
