Ինչու է Ալիևը կնոջը փոխնախագահ նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելու մասին:Այնուհետև Իլհամ Ալիևը երկրի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: «Մեհրիբան Ալիևան երկար տարին կարևոր և ակտիվ դեր է խաղում երկրի հասարակական-քաղաքական կյանքում, մեր մշակութային կյանքում», - ասել է նա: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
