Լուկաշենկոն կանվանի պորտաբույծ և կհարկի
BBC-ն հայտնում է,որ Բելառուսի մշակույթի նախարարությունը հրապարակել է ստեղծագործական միությունների թարմացված ցանկը, որոնցում չեն ընդգրկվել գրողների ու լրագրողների պաշտոնական միություններին այլընտրանքային միությունները: Գրականագետները, բանաստեղծներն ու լրագրողները ցանկից դուրս են,նրանք իշխանությունների կողմից չճանաչված միությունների անդամ են: Այդ մարդիկ ընդգրկվել են պորտաբույծների ցանկում և կհարկվեն համապատասխան հարկով:Այլընտրանքային միությունների կազմում են այն մարդիկ, որոնք քննադատում են գործող իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը:
