Յանա Եգորյան. ես չեմ ասել, որ թքած ունեմ
Eg.ru-ի հրապարակած հարցազրույցում սուսերամարտիկ Յանա Եգորյանը նշել էր, որ իրեն չեն հետաքրքրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները, եւ նա ադրբեջանցի շատ ընկերներ ունի: Հետագայում Եգորյանը հերքել է, որ նման բան է ասել: «Ես չեմ ասել, որ թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարձր մակարդակներում խնդիրներ ունեն:Հույս ունեմ՝ երբեք չեմ հանդիպի այն լրագրողին, որն ինձանից հարցազրույց է վերցրել, քանի որ այդ դեպքում, ինչպես ես եմ նշել, իմ սուսերը կարող է կեղտոտվել»,- նրա խոսքերն է փոխանցում Rusarminfo.ru-ն:
