Կիմ Չեն Նամի ընկեր Էնթոնի Սահակյանն ուշագրավ մանրամասներ է պատմել նրա մասին. The Guardian
Մալայզիայում սպանված Կին Չեն Նամի մտերի ընկերը՝ Էնթոնի Սահակյանը, The Guardian պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ուշագրավ մանրամասներ է պատմել նրա մասին: Ինչպես ասել է՝ իրենք գրեթե ամեն օր հանդիպել են, երբ վերջինս ժամանել է Շվեյցարիա: «Մենք քննարկում Էինք գործող ռեժիմը, նրա եղբորը եւ ԿԺԴՀ-ում տեղի ունեցող իրդարարձությունները: Ես կարող եմ ստույգ ասել մի բան. նա երբեք իշխանությամբ չԷր հետաքրքրվում»,- հայտարարել է Սահակյանը: Կիմ Չեն Նամը եւ Էնթոնի Սահակյանը ծանոթացել են, երբ դեռահասներ էին եւ սովորում էին շվեյցարական միջազգային դպրոցում: Վերջին անգամ ընկերները տեսնվել են, երբ Կիմ Չեն Նամը մի քանի ամիս առաջ ժամանել էր Ժնեւ:
