Արցախի Հանրապետությունը նոր Սահմանադրություն ունի
Արցախի Սահմանադրական հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 մարդ, կամ ընդհանուր քվեարկողների 87,6 տոկոսը: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:Սրբուհի Արզումանյանն ասաց, որ հանրաքվեի դրված հարցը ընդունված է համարվում, երբ կողմ է քվեարկել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան 1/3-ը, այսինքն՝ 33 տոկոսի դեպքում էլ այն ընդունված կհամարվեր: «Պետք է նշեմ, որ սրանք հանրաքվեի նախնական արդյունքներն են, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 23-ին։ Այնուամենայնիվ՝ կարող ենք արձանագրել, որ հանրաքվեի հարցը համարվել է ընդունված, այսինքն՝ Սահմանադրության նախագիծը ընդունվել է»։ Նա նաեւ հավելեց, որ հանրաքվեին ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաշաթաղի շրջանում, ամենապասիվը՝ Ստեփանակերտում, ինչը Սրբուհի Արզումանյանը պայմանավորում է տարածքով:
