Արման Սահակյանը «Սովրանոյի» աշխատակիցներին խմբերով գրանցում է Գյումրիում
Գյումրում ՀՀ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանն արդեն իսկ լծվել է իր օգտին ձայներ ապահովելու գործին։
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Սահակյանն իրեն պատկանող «Սովրանո» ընկերության աշխատակիցներին խմբերով գրանցում է Գյումրիում, որպեսզի նրանք քվեարկեն իր օգտին։
«Նման մի փորձ էլ ցանկացել է անել Արաբկիրում առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, սակայն նրա փորձը հաջողությամբ չի պսակվել։ Գործին միջամտել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի փոսան՝ Արթուր Գրիգորյանը։ Նա ՍԱՍ-ի Արտակին հիշեցրել է, որ ՕՎԻՐ-ի դռներն իր առջև փակ են», - գրել է թերթը:
