Միհրան Պողոսյանը, որպես ընտրակաշառք, թանկարժեք սմարթֆոն է բաժանելու
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախընտրական այս շրջանում ամենաառատաձեռնը խոստանում է լինել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նա, գումարից բացի, իր ընտրողներին առաջարկում է բավական արժեքավոր սմարթֆոններ, սակայն այդ սմարթֆոններն ընտրողներինը կդառնան այն պարագայում, եթե վերջիններս քվեարկեն իր օգտին և այդ հեռախոսով լուսանկարեն քվեաթերթիկը։ «Միայն համապատասխան քվեարկությունը ցույց տալուց հետո նրանք կստանան հեռախոսը», - գրել է թերթը։
