Արցախում ընտրողների 87,6 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին
Արցախի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, ընտրողների 87,6 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Ըստ ԿԸՀ կայքի, նախնական տվյալների համաձայն, կողմ է քվեարկել 69 540 ընտրող կամ 87,6 տոկոսը, դեմ՝ 7686 ընտրող կամ 9,7 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 2202 քվեաթերթիկ կամ 2,8 տոկոսը:
