Նրանք դարձան անցանկալի, ինչո՞ւ

ԱԺ-ի «Հանրապետական» խմբակցության առնվազն 16 պատգամավորներ չեն լինի հաջորդ խորհրդարանում, նրանք ներգրավված չեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Հետեւաբար՝ նրանք չեն կարող հաջորդ խորհրդարանում տեղ ունենալ: Այս պահի դրությամբ հստակ է, որ ՀՀԿ-ն այս անգամ ԱԺ չի կարող տանել հետեւյալ անձանց՝ Լեռնիկ Ալեքսանյան, Աշոտ Աղաբաբյան, Հայկ Գրիգորյան, Վազգեն Կարախանյան, Արմեն Կարապետյան, Համլետ Հարությունյան, Ռուբեն Հովսեփյան, Մարինե Մարաբյան, Վրեժ Մարկոսյան, Սպարտակ Մելիքյան, Արմեն Մխիթարյան, Գարեգին Նուշիկյան, Ռուբեն Սադոյան,Կարեն Սարիբեկյան, Մհեր Սեդրակյան, Արթուր Ստեփանյան: Ընդհանուր առմամբ՝ 16 պատգամավոր:Նախորդ նյութում ներկայացրել ենք ութին, վերլուծել դուրս մնալ պատճառները, անցած տարիների գործունեությունը վերհիշել http://hayeli.am/article/987776: Այս նյութում կքննարկենք հաջորդ ութին: Ռուբեն Սադոյան-Բեգլարյանի բերած, Բեգլարյանի տարած: Կենտրոնի նախկին թաղապետի պաշտոնից հետո 2012-ին խորհրդարան գործուղվեց Գագիկ Բեգլարյանի աջակցության շնորհիվ, հիմա Բեգլարյանը ցանկանում է եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին խորհրդարան տանել: Սադոյանը խորհրդարանի կոճակ սեղմողներից մեկն էր, չորս տարվա ընթացքում նա չհանդգնեց մոտենալ ամբիոնին ու գեթ մեկ ելույթ ունենալ: Վազգեն Կարախանյան-ՀՀԿ-ի հին գվարդիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, անկեղծ մի պապիկ, որի ձեռքը ՀՀԿ-ում կրակն էին ընկել, նա խոսում էր երբ ինչ ցանկանում էր:Անցած ընտրություններին էլ նրա ներկայությունը ՀՀԿ ցուցակում ոչ անցողիկ էր, պարզապես ՀՀԿ-ում կատարված տեղաշարժերից հետո նրա բախտը բերեց եւ մոտ երկու տարի պատգամավոր աշխատեց: Մարինե Մարաբյանը ԱԺ էր գործուղվել Գրանդ քենդիի սեփականատերերի միջոցով, Վարդանյանների աշխատող այդ տիկնոջը չորս տարիների ընթացքում անգամ գործընկերներից շատերը չճանաչեցին: Սեյրան Սարոյանը չէր թաքցրել ու բարձրաձայն հետաքրքրվել էր՝ <<Էսիկ ով ա>>, երբ լրագրողները ընկել էին տիկնոջ հետեւից: Նա խորհրդարանի <<համրն>> էր, ոչ մի անգամ ոչ ելույթ ունեցավ, ոչ էլ շփվեց լրագրողների հետ: Լեռնիկ Ալեքսանյան-Որքան էլ ցավալի է, բայց խորհրդարանը կլքի այնպիսի պարկեշտ, ազնիվ, համեստ անձնավորություն, ինչպիսին Ալեքսանյանն է: Բնական է, որ այդ տեսակը մերժվելու էր ՀՀԿ-ում: Չնայած որ նա կուսակցության ամենապատրաստակամ մարդկանցից մեկը, որը ամեն պահի պատրաստ էր իր վրա ընդունել կուսակցությանն ուղղված ամենաուժգին հարվածը: Կարեն Սարիբեկյանը Տաշիրի Կարապետյանների թիմի անդամ է, նրանց օգնությամբ մանդատի տիրացած այս մարդու համար խորհրդարանը դարձավ խոպան, եկավ-գնաց ու ապրեց առանց մի կաթիլ քրտինք թափելու, առանց ջանք գործադրելու, առանց խոսելու, լուռ ու մունջ: Այս անգամ Կարապետյանները ցուցակագրմանը դերակատարում չունեին, մենք ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանը մի շրջապատում նեղսրտել է այդ հարցով: Արթուր Ստեփանյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի աշխատողն էր, հենց Միհրան Պողոսյանն էլ իր պատգամավորին էր գործուղել օրենսդիր մարմին, սակայն Ալեքսանյանը օրենսդրական աշխատանքից այնքան հեռու մնաց, ինչքան հայտնի կենդանին տուռնիկից: Այս ընտրություններին ինչպես հայտնի է Պողոսյանն է քաղաքական հայտ ներկայացրել, ռեյտինգայինով առաջադրվելու է, դեռ հարց է կգնա խորհրդարան, թե այլ պաշտոն կստանա: Վրեժ Մարկոսյանին ու Աղվան Հովսեփյանի նախկին թաղապետ եղբորը՝ Ռուբեն Հովսեփյանին կարելի է միասին քննարկել, հայտնի ապարանցիները ԱԺ-ում սիամական երկվորյակների պես էլ իրենց պահեցին: Լուռ ու մունջ, իրար կպած եկան, օրերը մթնացրին ու անց կացան: Մարկոսյանը այդ տարիներին հասկացավ, որ պատգամավոր աշխատելու զահլա չունի, հայտարարեց նաեւ, որ էլ չի ցանկանում խորհրդարան գալ, բնական է, որ իր թայն էլ պետք է զգար նույնը: Հիմա Աղվան Գառնիկիչն այլ թեկնածուի է աջակցելու, մարզում գազի վարչության պետի տղային: Անի Սահակյան

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am