Նրանք հեռանում են՝ ով, ինչի համար

ԱԺ-ի «Հանրապետական» խմբակցության առնվազն 16 պատգամավորներ չեն լինի հաջորդ խորհրդարանում, նրանք ներգրավված չեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Հետեւաբար՝ նրանք չեն կարող հաջորդ խորհրդարանում տեղ ունենալ: Սակայն ամենեւին չի նշանակում, թե ՀՀԿ ցուցակում հայտնվածները՝ անկախ նրանց զբաղեցրած տեղից, կհայտնվեն հաջորդ խորհրդարանում: Ավանդույթի համաձայն՝ Սերժ Սարգսյանը հիմա թիմակիցներին պարտադրել է ինքնաբացարկի դիմումներ եւ ընտրություններից հետո ցանկացած պահի, ցանկացած ոք հարկադրաբար կարող է լքել խորհրդարանը: Այս պահի դրությամբ հստակ է, որ ՀՀԿ-ն այս անգամ ԱԺ չի կարող տանել հետեւյալ անձանց՝ Լեռնիկ Ալեքսանյան, Աշոտ Աղաբաբյան, Հայկ Գրիգորյան, Վազգեն Կարախանյան, Արմեն Կարապետյան, Համլետ Հարությունյան, Ռուբեն Հովսեփյան, Մարինե Մարաբյան, Վրեժ Մարկոսյան, Սպարտակ Մելիքյան, Արմեն Մխիթարյան, Գարեգին Նուշիկյան, Ռուբեն Սադոյան,Կարեն Սարիբեկյան, Մհեր Սեդրակյան, Արթուր Ստեփանյան: Ընդհանուր առմամբ՝ 16 պատգամավոր:Այս նյութում կներկայացնենք ութին, մյուս կեսին մեկ ուրիշ նյութում: Այսպիսով՝ Հայկ Գրիգորյան-Շատերի պես Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, անցած ընտրություններին խորհրդարան գործուղեց իր պատգամավորին, նա Հայկ Գրիգորյանն է, Սուրիկ Խաչատրյանի որդու ուսուցիչը: Երիտասարդ ուսուցիչը, սակայն պատգամավորական չորս տարիների ընթացքում դրսեւորվեց ծույլիկ աշակերտի պես, ՀՀԿ տարեցները նրանից հազար գլուխ ակտիվ էին, Գրիգորյանը չորս տարվա ընթացքում մի քանի ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից, ու մի քանի հարցազրույց՝ձոնված Լիսկայի հասցեին: Արմեն Կարապետյան-Նա էլ Սյունիքից երկրորդ պատգամավորն էր, խորհրդարանում հայտնվեց հանգամանքների բերումով` 2013-ին, երբ Վահե Հակոբյանը խորհրդարանից գործուղվեց հայրենի մարզ՝ զբաղեցնելով մարզպետի պաշտոնը, քանզի Լիսկան հերթական աղմկահարույց պատմության մեջ էր հայտնվել, գորիսյան դեպքերն էին տեղի ունեցել ու որոշեցին պաշտոնանկ անել Լիսկային: Վվերադառնալով Արմեն Կարապետյանին պետք է ասել, որ խորհրդարանում նրա գոյության մասին շատերն իմացան  ամիսներ, անգամ տարիներ հետո: Նա լուռ ու մունջ գալիս ու այդպես էլ հեռանում է խորհրդարանից: Համլետ Հարությունյան՝ Բառադի Համո-ՀՀԿ-ի հին գվարդիայի ամենակոլորիտային դեմքերից է, մի քանի անգամ պատգամավոր է դարձել, վերջին անգամ նրան Տաշիրի Կարեն Կարապետյանն էր աջակցել այդ հարցում: Հիմա Հարությունյանից ազատվելու պատճառը ոչ միայն տարիքն է ու  իշխանության տված սերնդափոխության  խոստումը, այլեւ սույն անձնավորության գլխացավանք առաջացնող կերպարը: Մականունն արդեն իսկ հուշում է նրա արտաբերած մտքերի տրամաբանությունը:Թեպետ ինքն անձամբ դեմ էր այդ սերնդափոխությանը, երիտասարդների նկատմամբ ոչ բարեհաճությունը չէր թաքցնում նաեւ իր հարցազրույցներում՝ համարելով նրանց քծնող կարերիստներ, իսկ իրեն հին ու հավատարիմ ՀՀԿ-ական: Սպարտակ Մելիքյան-Ժողովրդավարություն եւ աշխատանք կուսակցության նախագահը շատերի պես 2012-ին կցվեց ՀՀԿ-ի վագոնին, մինչ խորհրդարանամուտը նա խոստանում էր Հայաստանում միջին խավ ստեղծել:Պատգամավորի մանդատը ձեռքը վերցնելուց հետո մոռացավ խոստումն ու խոսելը: Նրա ծպտունը չի լսվել անցած չորս տարիներին: Միայն վերջերս հայտնի դարձավ, որ  Սպարտակ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և հայտնվել է սնանկության եզրին: Խոսվում է, որ նա մի քանի միլիոն դոլարի վարկային պարտավորություններ ունի հայաստանյան բանկերից մեկին, որը չի կարողանում վճարել: Իսկ նման մարդը ՀՀԿ-ում, բնականաբար, տեղ չէր կարող ունենալ: Գարեգին Նուշիկյան, այս գործարարը նախորդ ընտրություններին Կենտրոն համայնքում էր առաջադրվել, նրա համար գործի էին դրվել ադմինիստրատիվ բոլոր ռեսուրսները, ինչի արդյունքում հաշվված մի քանի ձայնով նա հաղթես Սարիբեկ Սուքիասյանին: Սակայն այդպիսի քրտնաջան աշխատանքի արդյունքում խորհրդարան մտած  պատգամավորը անգործության իրեն մատնեց: Նրա ելույթներն ու հարցազրույցները կարելի է երկու ձեռքի վրա հաշվել: Հիմա ինչպես հայտնի է այդ տարածքը հանձնվել է Բեգլարյաններին, քանի որ մյուս օդիոզների պես Սերժ Սարգսյանն ազատվեց Գագիկ Բեգլարյանից, ապա որպես փոխհատուցում նրա եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին խորհրդարան կտանի: Մհեր Սեդրակյան՝ Թոխմախի Մհեր-Այս պատգամավորը օրենսդիր գործունեության ընթացքում այնպես է բացահայտել իր տեսակը, որ թերեւս առանձնապես ավելին ներկայացնելու կարիք չկա: Նա ամեն օր ապացուցում էր խորհրդարանում իր հայտնվելու թյուրիմացության մասին: Իսկ վերջին ժամանակները հայտնի դիպվածով փչացավ Թոխմախի ու Սերժ Սարգսյանի հարաբերություններըԼ Սեդրակյանը ապավինեց  մի քանի միջնորդների ,որոնցով կարելի կլիներ հարթել հարաբերությունները, այդ միջնորդներն էին Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոն, բայց ապարդյուն: Աշոտ Աղաբաբյանը-Գալուստ Սահակյանի աներորդի լինելու հանգամանքն անգամ չփրկեց այս պատգամավորին, իր  սկանդալայն վարքով ու ամբախ-զամբախ բառուբանով նա հայտնվեց իշխանությունների թիրախում, հարկային մարմինները ընդհուպ ջլատեցին նրա բիզնեսը, գործարար պատգամավորը հայտնվեց սննկացման եզրին, նեղացավ կուսակցությունից, վերջին ժամանակները չէր էլ այցելում խորհրդարան, հիմա ընդհանրապես կհեռանա այնտեղից: ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորման նախագահ,ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը ՝ Մխիկը նույնպես դուրս կմնա հաջորդ խորհրդարանից: Հետաքրքիրն այն է, որ մեր տեղեկություններով նա նախապես փորձել է ճշտել Սերժ Սարգսյանից, վերջինց վստահեցրել է, թե լինելու է  ցուցակում: Սակայն անցած տարեվերջին նա երդում էր կերել՝ «Մամայիս արև, քո արև՝ չեմ ուզում», խոսքը պատգամավոր դառնալու մասին է, որի համար նա երդում էր կերել: Նախագահն էլ հավանաբար հարգել է իր երդումը: Անի Սահակյան

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am