«Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ եւ երբեք չեմ կանգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի»

Այն բանից հետո, երբ լեհ հայտնի լրագրող Տոմաշ Մացեյչուկը մտադրություն հայտնեց ֆիլմ նկարահանելու Արցախի մասին, այդ պահից սկսած՝ ադրբեջանցիների վայնասունին վերջ չկա: Սոցիալական ցանցերից մեկի իր էջում Տոմաշը մասնավորապես գրել է․ «Ցանկանում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, սակայն, հավանաբար, մեր առաջին համատեղ ռուս-լեհական նախագիծը կլինի քաղաքակրթությունների բախումը Հայաստանում, մի պատերազմի մասին, որում հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնեական աշխարհը մահմեդականներից: Եվրոպան պետք է սթափվի եւ եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Եւ Արցախի դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է հնարավորինս շուտ գիտակցենք այդ սպառնալիքը եւ համարժեք քայլեր ձեռնարկենք: Քաղաքակրթությունների պատերազմ է ընթանում. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի եւ Եվրոպայի մահմեդականացում: Կա՛մ մենք պետք է գիտակցենք հիմա, կա՛մ էլ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականների պես»: t Այս գրությունից հետո նրա հասցեին ադրբեջանցիների կողմից բազմաթիվ, այդ թվում՝ սպանության սպառնալիքներ է ստացել: Այդ կապակցությամբ նա տեղադրել է լեհ Յան 3-րդ արքայի՝ թուրքերին ջախջախող պահը պատկերող քանդակի, Իվետա Մուկուչյանի՝ Արցախի դրոշով և սպառնալիքներ պարունակող նամակների նկարներն ու գրել․ tt ttt   «Արցախի հարցում իմ ունեցած դիրքորոշման համար սպառնալիքներ եմ ստանում: Ինձ փորձում են վախեցնել այն բանի համար, որ ես պաշտպանում եմ հայկական Արցախը, պաշտպանում եմ հայերին մահմեդականներից, որոնք մի անգամ արդեն իրականացրել են հայ ժողովրդի ցեղասպանություն: Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը եւ իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյության հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մի մասն են, եւ մենք պարտավոր ենք նրանց օգնել մահմեդական աշխարհի եւ Թուրանի հարձակման դեպքում»:   Շուտով կրկին հանդես կգամ ռուսական հեռուստատեսությամբ եւ խոստանում եմ բարձրացնել Արցախի հիմնահարցը: Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ եւ երբեք չեմ կանգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի: Լեհ թագավոր Յան Սոբեսկի 3-րդը ժամանակին ցույց է տվել, թե ինչպես պետք է խոսել Թուրանի հետ եւ այդպես էլ պետք է շարունակել: Թեման փակված է»: Ի պատասխան ներողություն խնդրելու պահանջների՝ նա գրել է. «Ոչ մի ներողություն էլ չի լինելու: Թող ավելի լավ է նախ Թուրքիան հայերից ներողություն խնդրի ցեղասպանության համար»:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am