Բաքուն Մոսկվայից 20 անգամ ավել զենք է ձեռք բերում,քան Երևանը. SIPRI/տեսանյութ/
2012-2016 թթ. Ադրբեջանի կողմից ձեռքբերված զենքերը 20 անգամ գերազանցել են Հայաստանինը. նման ուսումնասիրություն է արել և դրանց արդյունքները ներկայացրել Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը ՝SIPRI-ն Այն հերթական զեկույցն է հրապարակել զենքի միջազգային վաճառքի վերաբերյալ, որում նշվում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից զենք ու զինամթերքի ձեռքբերման զգալի տարբերությունը: Ադրբեջանը վերջին տարիներին մտնում է այն երկրների թվի մեջ, որոնք մշտապես զենք են գնում Ռուսաստանից: Բաքուն տարեկան միջինում գնում է Ռուսաստանում արտադրված զենքի ու ռազմական տեխնիկայի 4 %-ը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են մնալ զենքի արտադրության ու վաճառքի առաջատարները համաշխարհային մակարդակով,նշվում է զեկույցում:
