Բագրատյանը ընտրակաշառքի մասին. «Մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի»
Այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանը, ասաց, որ ՀՀԿ-ից բացի, մեկ այլ ուժ էլ է ներգրավված կաշառք բաժանելու գործում, բայց դեռ չի ուզում ասել՝ որ ուժն է: Ինչպես նշեց՝ փաստեր ունեն հեռախոս բաժանելու մասին. «Լսել եմ՝ հեռախոսի խոստումներ կան մարդկանց: Նաեւ մեկ այլ կուսակցությունից խոստումներ գիտենք՝ գյուղացիներին: Մեզ ասել են, հիմա չեմ ուզում բարձրաձայնել: Մոտեցել են մարդուն, ասել են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի»: Նրա խոսքով՝ եթե ժողովուրդն ուզում է գնա ու վերցնի այդ կաշառքը, իրենք այդտեղ ոչինչ չեն կարող անել. «Ես ահազանգերն ասացի, անբիծ ընտրություն չի լինելու: Ես գիտեմ, որ մարդկանց կաշառելու են: Մենք ամեն ինչ արել ենք, որ տեղամասում այդ խախտումը չլինի: Իրանում կաշառքով չի, Թուրքիայում կաշառքով չի, Վրաստանում կաշառքով չի, Ադրբեջանն էլ մալադեց, էլ չի անում, ընդհանրապես ասում է ընտրություն չլինի, ավելի լավ է այդպես անենք, ում որ պետք է դնենք թագավոր, ասենք՝ էլ ընտրություն չկա»:
