«Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից». Էդվարդ Նալբանդյան
Հայաստանին դուր չի գալիս, որ Ադբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից: «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհամագործակցությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ՝ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար: Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սկսել, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի նորմերը։ Թե ինչի է դա հանգեցնում, մենք տեսանք անցած տարվա ապրիլին, երբ ադրբեջանական ռազմական ավանտյուրան ուղեկցվում էր միջնադարյան բարբարոսությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների դեմ՝ երեխաների, կանանց, ծերերի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով»,- , RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
