«Եթե նա ընտրվեց, ես նրան սպանելու եմ». Սարգիս Հացպանյան
Սարգիս Հացպանյանն անդրադարձել է առաջիկայում Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի տեղապահի ընտրություններին: Բանախոսն ասաց, որ այս ընտրություններում Թուրքիայի իշխանություններն անմասն են՝ չնայած նրան, որ Արամ Աթեշյանն անընդհատ առաջ է բերում, որ պետք է դիմել տեղի իշխանություններին: Խոսելով հավանական թեկնածուներից Արամ Աթեշյանի մասին՝ Հացպանյանը նշեց, որ թեկնածու առաջադրվելու համար վերջինս նախ պետք է հրաժարվի իր պաշտոնից, որպեսզի տեղապահի թեկանծու առաջադրվի. «Եկեղեցին երկգլխանի չի լինում»: Այն հարցին, թե որքան է հավանականությունը, որ Արամ Աթեշյանը տեղապահ կընտրվի, Հացպանյանն այսպես արձագանքեց. «Այնուամենայնվի, եթե թեկնածություն դնի և ընտրվի, 1 տոկոսից ավել ձայն չի հավաքի: Իսկ եթե ընտրվի, ես նրան սպանելու եմ». եզրափակեց Սարգիս Հացպանյանը:
