Աթեշյանը պետք է հրաժարվի փոխանորդի պաշտոնից.Սարգիս Հացպանյան

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստան է կանչել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին :Դա արվել է, որպեսզի ժողովում փորձեն լուծում տալ Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցածին: Հնարավոր լուծումն այն է, որպեսզի մինչև պատրիարքի ընտրությունները պատրիարքարանի հոգևոր խորհուրդը երեք ավագ եպիսկոպոսների՝ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանի, Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև ընտրի տեղապահի, ով պետք է կազմակերպի Պատրիարքի ընտրությունները, բայց այդ դեպքում, Աթեշյանը պետք է հրաժարվի փոխանորդի պաշտոնից», - Հայելի ակումբում լրագրողներին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է արդեն ժամանել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը, ով համարվում է ամենատարեց ավագ եպիսկոպոսը, որը և մասնակցելու է Էջմիածնում կայանալիք ժողովին: Կաթողիկոսն է հենց հրավիրել այդ բարձրաստիճան հոգևորականներին այն բանից հետո, երբ փետրվարի 15-ին՝ Պոլսո պատրիարքարանում՝ գաղտնի ժողովի ժամանակ հոգևորականների կողմից թուրքերենով արձանագրություն է կազմվել այն բանի մասին, որ Արամ Աթեշյանը պատրիարքի փոխանորդ կմնա մինչև հաջորդ ընտրությունները, որոնք, ըստ այդ փաստաթղթի, տեղի կունենան մայիսի 28-ին,պատմեց Հացպանյանը: Այդ արձանագրությունը հակասում է եկեղեցական օրենքին, համաձայն որի՝ արգելվում է եկեղեցում ունենալ երկու գլուխ մինչև պատրիարքի ընտրություները. կամ պետք է լինի փոխանորդ, կամ տեղապահ: Հենց դա է անհանգստացրել կաթողիկոսին, որը հենց ժողովի գիշերը զանգել է Սահակ Մաշալյանին և իր վրդովմունքը հայտնել՝ այդ փաստաթուղթը ստորագրելու համար,ասաց նա

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am