Ժամադրավայրը` Բաքու. Մոսկվայի ու Վաշինգտոնի կանգառն ու ԼՂ խնդիրը

Hayeli.am-ը դեռ երեկ հայտնել էր, որ Բաքվում կայանալու է ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի և Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հանդիպումը: Այն, ըստ The New York Times-ի` կազմակերպելը հեշտ չի եղել: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ռուսական կողմն առաջարկել է գեներալ Դանֆորդին հանդիպման համար ժամանել Ռուսաստան կամ Բելառուս, սակայն Պենտագոնը նախընտրել է հանդիպումը կազմակերպել Արևմտյան Եվրոպայում: Սակայն Արևմտյան Եվրոպայում, այնուամենայնիվ, հանդիպում կազմակերպելը հնարավոր չի եղել, քանի որ Գերասիմովը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ, և նրա մուտքը եվրոպական տարածք արգելված է՝ Ուկրաինայի հակամարտությունում ունեցած իր դերի պատճառով: Այդ պատճառով, ի վերջո, որպես հանդիպման համար չեզոք վայր է ընտրվել Բաքուն, գրել էր The New York Times թերթը: Նշվում է, որ Դանֆորդը և Գերասիմովը նախկինում իրար հետ խոսել են հեռախոսով, և սա նրանց առաջին հանդիպումն է լինելու: ԱՄՆ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմական երկկողմանի կապերը 2014թ. գարնանը՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Վերջին անգամ Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավարը և ԱՄՆ շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահը հանդիպել են Բրյուսելում 2014 թվականի հունվարի վերջին: Երեկ այս հանդիպման նախաշեմին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է բարելավել կապերը Պենտագոնի հետ, սակայն ավելացրել է, թե «Ռուսաստանի հետ ուժի դիրքերից երկխոսություն վարելու փորձերն ապարդյուն կլինեն»: Նա արձագանքել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի նախօրեին արած հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանի հետ գործ ունենալիս հարկ է կոշտ լինել: Այսպիսով, Շոյգուն Պենտագոնից բացատրություն է պահանջում՝ կապված վերջինիս կողմից Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու վերաբերյալ արված ԱՄՆ պաշտոնյայի հայտարարության հետ: «Այսօր Բաքվում Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և նրա ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դենֆորդի հանդիպմանը բացատրություն ենք ակնկալում Պենտագոնի դիրքորոշման վերաբերյալ», ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: «Մենք պատրաստ ենք վերականգնել համագործակցությունը Պենտագոնի հետ: Բայց Ռուսաստանի նկատմամբ ուժի դիրքերից երկխոսություն վարելու փորձերը անհեռանկար են»,- ասել է Շոյգուն: Ինչևէ, անկախ ռուս-ամերիկյան բանակցությունների տարբեր «հանգամանքներից» անկախ` Բաքվում ռուս-ամերիկյան բանակցություններն ուշագրավ էին աշխարհագրական առումով: Իսկ աշխարհագրությունը նաև հուշում է ղարաբաղյան խնդրի առնչությամբ ճշգրտումների անհրաժեշտությունը: Չի կարելի միանշանակ պնդել, որ Ջոզեֆ Դանֆորդի և Վալերի Գերասիմովի հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը քննարկված կլինի, սակայն չի կարելի բացառել, որ ղարաբաղյան հնարավոր սրացումը և դրա տարածաշրջանային նշանակությանը, ընդհանուր` տարածաշրջանային առումով անդրադարձ կարող էր լինել: Այսօր Հարվային Կովկասը Ռուսաստանին ամբողջությամբ հանձնելը, հազիվ թե Վաշինգտոնին դուր գա: Դա ամենևին չի նշանակում, որ Վաշինգտոնը կխանգարի ռուս-ադրբեջանական, հայ-ռուսական, և նույնիսկ Վրաստանի ուղղությամբ տարվող Մոսկվայի քաղաքականությունը: Սակայն պարզ է նաև, որ ԱՄՆ-ը ամենևին էլ հակված չի լինել զիջել Մոսկվային շատ հարցերում, այդ թվում և` Հարավային Կովկասին առնչվող հարցերում, մասնավորապես` ԼՂ խնդրում: Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առանձին հանդիպումներ է ունեցել Բաքվում գտնվող ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ: Վալերի Գերասիմովին Բաքվում ընդունել են Ադրբեջանի իր գործընկեր Նաջմեդդին Սադիքովը և այդ երկրի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների միջև ռազմական համագործակցության ընթացիկ վիճակը և հեռանկարները: Բացի այդ, ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ Հասանովը հանդիպել է նաև ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Թամար Բագրատունի

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am