Ֆեյսբուքից իրականություն փշոտ է ճամփան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պահվածքը, իսկապես, կարեկցանքի է արժանի։ Ոչ վաղ անցյալում իշխանության առանցքային պաշտոնյան, ներկայումս ընդդիմության հավակնոտ հայտ ներկայացնող էքս նախագահը որեւէ կերպ չի կարողանում դրսեւորվել քաղաքական արենայում։ Այն պահից, երբ Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքից տեղափոխվեց իրական տարածք, այնտեղ նա իր առաջին քայլերն էր արել դեպի քաղաքական մեծ թատերաբեմ, իր քայլերն ավելի հաստատուն դարձնելու փոխարեն գնալով ծնկի է գալիս։ Նա այսօր իր անդրանիկ ասուլիսն է տվել Վարդան Օսկանյանի ու Արմեն Մարտիրոսյանի հետ, ուղիղ կապի մեջ մտել լրագրողների հետ ու մեղմ ասած հայտնվել է կարեկցանքի արժանի վիճակում։ Քաղաքական փորձառության պակասի եւ Սեյրան Օհանյանի մարդկային ազնվության ու պարկեշտության հատկանիշների պատճառով ողջ ասուլիսը վերածվել է իշխանության խոստովանության ծեսի, Սեյրան Օհանյանը մեկիկ-մեկիկ հաստատել է իր անվան հետ կապված «զանցանքները»։ Անհերքելի է, որ Սեյրան Օհանյանը չէ Հայաստանում վերջին տասնամյակում տեղի ունեցող «հանցագործությունների» թիվ մեկ պատասխանատուն, առավել եւս, Հայաստանում նա առաջինը չէ, ոչ էլ հավանաբար վերջինն է լինելու որպես նախկին պաշտոնյա, որն ընդդիմության դաշտում է հետագայում գործունեություն ծավալում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը համարվում էր իր ժամանակաշրջանի անմիջական պատասխանատուն, կարողացավ այնպես ներկայանալ, որ համաժողովրդական շարժման ալիք բարձրացավ։ Հետեւաբար Սեյրան Օհանյանին խանգարում եւ պակասում է մեկ բան՝ գրագետ եւ հաշվարկված քարոզչություն եւ այդ հարցերով զբաղվող գրագետ խումբ։ Իսկ քանի դեռ այդ ամենը չկա, Սեյրան Օհանյանը գնալով ավելի խոցելի կդառնա։ Ամենացնցողն, անշուշտ, Պավլիկ Մանուկյանի հետ կապված միջադեպի հաստատումն էր պաշտոնաթող նախարարի կողմից։ Սեյրան Օհանյանը հաստատեց, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ: Մամուլի հրապարակումների համաձայն, դեռևս 2005 թվականի հունիսի 21-ին`ժամը 12:30-ի սահմաններում, «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծվել էր: Պավել Մանուկյանը ջուր էր ուզել, ու նրան բաժակով ջուր էին տվել`մեջը թքած: «Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը: Անուղղակիորեն հաստատեց նաեւ Մարտի 1-ին բանակի մասնակցության փաստը «2008 թվականի մարտի 1-ի իրադարձություների ժամանակ Հայաստանի Զինված ուժերը պաշտպանել է Երևանի կարևոր օբյեկտները, մնացածը իշխանությունների գործն է» ասաց Օհանյանը, ով ողբերգական իրադարձությունների ժամանակ ղեկավարում էր ԶՈւ-ի Գլխավոր շտաբը: «Մարտի 1-ի իրադարձությունները, կարծում եմ, որ հայ իրականության համար ամենացավալի, ամենաողբերգական իրադարձություններն են: Այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք իրականացրել և այսօր էլ իրականացնում են գործող իշխանությունները: Եթե հետևենք քրեական գործընթացի ընթացքին և փաստահավաք խմբի գործունեությանը, կտեսնենք, որ այնտեղ ԶՈւ, բանակի ներկայությունը բացակայում է… ԶՈւ-ն պաշտպանել է մեր մայրաքաղաքի կարևոր օբյեկտները, մնացածը իշխանությունների խնդիրն է: Եթե մենք գանք իշխանության, անկասկած ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,- նշել է Ս. Օհանյանը: Առհասարակ Սեյրան Օհանյանը չի կարողացել հիմնավորել օդում կախված մի շարք հարցեր, եւ որ ամենակարեւորն է, թե ինչու խզեց կապը իշխանության հետ, ինչու ավելի շուտ դուրս չէր գալիս իշխանությունից, ինչու այդ ընթացքում չէր բարձրաձայնում իշխանության ապօրինությունների մասին։ Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am