ՌԴ դեսպանը գնացել է «հայերի վայրենությունները» տեսնելու, իսկ ԱՄՆ դեսպանը հրաժարվել է

Ադրբեջանում կրկին հիստերիա է բարձրացել: Դարձյալ հակաամերիկյան հիստերիա: Բաքուն քննադատում է Վաշինգտոնին՝ իր քարոզչական նախագիծը արհամարհելու համար: Ադրբեջանի իշխանություններին զայրացրել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի բացասական պատասխանը Ջոջուք Մերջանլի գյուղ մեկնելու վերաբերյալ: Ջոջուք Մերջանլին, հիշեցնենք, գտնվում է անցած ապրիլին ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքի հարակից շրջանում: Այս բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ է դեռևս 1994 թվականից, սակայն պաշտոնական Բաքուն որոշեց վերականգնել և մարդկանցով բնակեցնել վերջին շաբաթների ընթացքում՝ այդ նախագիծը ներկայացնելով որպես դարակազմիկ նվաճում: Ըստ Ալիևի վարչակազմի՝ «բնակավայրը այժմ ապահով ձեռքերում է», իսկ նաև բարեկեցիկ դարձնելու համար հատկացրել են մոտ 3 միլիոն դոլար: Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները երկրում աշխատող դիվանագետներին հրավիրել են տեղում անձամբ ականատեսը լինելու ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերից անպակաս Ջոջուք Մերջանլիի շինարարական աշխատանքներին: Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններից շատերը, այդ թվում՝ ամերիկացի դեսպան Ռոբերտ Սիքյութան, մերժել են հրավերը՝ այդպիսով հարուցելով պաշտոնական Բաքվի զայրույթը: «ԱՄՆ դեսպանը երկրում է, Կարմիր Խաչի կոմիտեից պատճառաբանել են այդ քայլը նրանով, որ իրենց կանոնադրությունը թույլ չի տալիս մասնակցել նման միջոցառումների։ Ես չեմ հավատում նման կանոնադրությանը», - ըստ Tert.am-ի` հայտարարել է Փախստականների և տեղահանված անձանց հարցերի պետկոմիտեի ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։ «Յուրաքանչյուր դիվանագետ իր երկրի քաղաքականության հետևորդն է, և քանի որ ամերիկացի դեսպանը ինչ-որ կերպ աջակցություն է հայտնում Ադրբեջանի հողերը օկուպացրած երկրին, ապա դա նշանակում է, որ նույն կերպ են վարվում նաև ԱՄՆ իշխանությունները», - ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն: Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ եթե Ռոբերտ Սիքյութան այդկերպ խուսափել է Երևանին նեղացնելուց և չի ցանկացել մեկնել Ջոջուք Մերջանլի, ապա նա առնվազն պետք է աջակցեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Միջազգային մակարդակում գոյություն ունեցող կարգի համաձայն՝ դիվանագետը պետք է հարգանքով վերաբերվի այն երկրի ինքնիշխանությանը, որում հավատարմագրված է», - հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը: Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, օրինակ, Գազանֆարօղլուի նախընտրած դիվանագետներից է․ նա ընդունել է ադրբեջանական իշխանության հրավերը և մեկնել Ջոջուք Մերջանլի: «Մենք այստեղ ենք պրոֆեսիոնալ նպատակով, որպեսզի տեղեկատվություն ստանանք այն մասին, թե ինչ է տեղի ունենում: Եվ մենք, իհարկե, հասել ենք այդ նպատակին», -ադրբեջանցի լրագրողների հետ զրուցում հայտարարել է ռուս դեսպանը: Ի դեպ, Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ դիվանագետներին Ջոջուք Մերջանլի հասցնելու նպատակը բացի շինարարական աշխատանքներին ծանոթացնելուց նաև` «հայերի վայրենությունների մասին մանրամասն տեղեկացնելն» էր: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանում չի ցանկացել միանալ մյուս դիվանագետներին: Նա իր պարտքն է համարել այցելել Ջոջուք Մերջանլին, որը գտնվում է անցած ապրիլին ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքի հարակից շրջանում: Այժմ ռուս դեսպանն ադրբեջանցիներին «սիրելիների» ցուցակում է, իսկ օրինակ ամերիկացի դեսպանը` «հայամետների»: Իրականում, Վաշինգտոնից Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը նոր չէ: Վերջին տարիներին ԱՄՆ-ից հնչող սուր քննադատությունը Ալիևի նկատմամբ մշտապես մատուցվել է` «ԱՄՆ-ը վատ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ», «Վաշինգտոնում հայամետներ են լցված» և այլ պատճառաբանություններ: Բայց տեղի ունեցածը ուշագրավ է նաև այն առումով, որ ռուս պաշտոնյաներն ու դիվանագետները երբեք չեն ցանկանում նեղացնել Ալիևին: Նույնիսկ Ալիևի սանձազերծած ապրիլյան պատերազմը առիթ չդարձավ, որպեսզի Մոսկվան մտորի որևէ քայլ անելիս և հիշի նաև ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am