Սահմանադրական հանրաքվեն ԼՂ ժողովրդի ներքին խնդիրն է․ Արտակ Զաքարյանը՝ ՄԽ-ին

Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել՝ վերահաստատելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա,  եւ Հայաստանն ու Ադրբեջանը ժողովուրդներին պետք է խաղաղության պատրաստեն։  ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջունում է մունխենյան հանդիպումը․ «Իրավիճակը, որն այսօր առկա է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, չի կարող չմտահոգել Մինսկի խմբի համանախագահներին, համանախագահները հայտարարություն տարածելով փորձում են ավելացնել իրենց ջանքերը՝ առաջիկայում բանակցային գործընթացը տեղից շարժելու համար»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը։ Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացի որեւէ պայմանավորվածություն, եւ առաջին հերթին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: «Բայց գնալով էլ ավելի են կարեւորվելու Միսնկի խմբի ջանքերն այդ հարցում, եւ մենք ակնկալում ենք, որ հրադադարի պահպանման ռեժիմի հայտարարությունները լինեն  հասցեական՝ ուղղված լինեն Ադրբեջանին, որովհետեւ հայկական կողմը շահագրգիռ է խաղաղ կարգավորման հարցում»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ շատ կարեւոր է,  որ ՄԽ-ն ակտիվացնի իր ջանքերը Ադրբեջանի վրա համապատասխան քաղաքական ճնշում գործադրելու հարցում։ Համանախագահաներն անդրադարձել էին նաեւ 2017 թվականի փետրվարի 20-ին սպասվող ԼՂՀ սահմանադրական հանրաքվեին՝ ասելով, որ չեն ճանաչելու Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Այս առնչությամբ Արտակ Զաքարյանն ասաց․ «Սահմանադրական փոփոխությունները Ղարաբաղի ժողովրդի ներքին խնդիրն է, եւ այն իր իրավունքների տիրույթում է գտնվում, ուստի միայն ԼՂՀ ժողովուրդն է իրավասու սահմանադրական բարեփոխումների գործընթացին տալ իր վերաբերմունքը, որովհետեւ դա առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման  եւ պետության կառավարման բարձրացմանն ուղղված խնդիրն է։ Անկախ նրանից Ղարաբաղը ճանաչված է, թե ոչ, այնուամենայնիվ, այն փաստացի ձեւավորվող պետություն է, եւ որեւէ բան չի կարող խանգարել ԼՂ-ին իր ներքին քաղաքական կյանքը կազմակերպելու համար»։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am