Ալիևը ներկայացրել է ապրիլին տեղի ունեցած մարտերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նա Գուտյերեշին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ապրիլին տեղի ունեցած մարտերի մասին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը Մյունխենում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահից հետաքրքրվել է Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացի վիճակի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցային գործընթացում, ցավոք, լուրջ առաջընթաց չի գրանցվել, և հայկական կողմը խափանում է ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը, գրում է RIA Novosti-ն:
