Չեմ ուզել,չեմ առաջադրվել. Սուրիկ Խաչատրյան
«Դա ինքնանպատակ չէ»,- լրագրողներին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և հավելեց,որ չի ցանկացել, ու այդ պատճառով էլ չի առաջադրել իր թեկնածությունը գալիք ընտրություններում: Սյունիքի նախկին մարզպետը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ է կանխատեսում եւ նշում. «Կոնկրետ Սյունիքում միշտ արդար է եղել, բոլորդ եք տեսել»: Սուրիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ նորմալ է, եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից հեռանալու մտադրություն չունի:
