Սերժ Ազատի, մենք հավատում ենք Ձեզ. Մանվել Գրիգորյան

Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում այսօր ելույթ ունեցավ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ում ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի´ երկրապահներ, պատերազմի տարիներին մենք կարևոր ներդրում ենք ունեցել հայոց հաղթանակին և դեռ պատերազմի տարիներից սկսած մենք ուշադիր ենք եղել հայոց բռնազավթված տարածքները թշնամիներից ազատագրելու և պաշտպանելու սրբազան գործում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ երկրապահ ազատամարտիկների, նրանց ընտանիքների, մեր հերոս մայրերի նկատմամբ: Գլուխ ենք խոնարհում մեր մայրերի առաջ, բոլոր այն մայրերի, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հող ու հայրենիք պաշտպանող զավակներ են դաստիարակել: Այստեղ պարտավոր ենք հատուկ ընդգծել մեր Մեծ մայրիկի անունը՝ հայ ազգին Սպարապետ պարգևած Գրետա մայրիկի: Սիրելի´ պատվիրակներ, մենք երկրապահ ենք: Երկրապահ` նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է: Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք` պահպանել ազատ, անկախ Արցախը: Վստահ եղեք` Երկրապահն իր առաքելությունը կատարել է, կատարում է և կատարելու է: Դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա ապրիլյան պատերազմը: Մի քանի հազար երկրապահներ հաշված ժամերի ընթացքում հայտնվեցին առաջնագծում, տեղը դրեցին հոռացած շուն թուրքին: Արցախն այլևս անկախ պետություն է: Դա կայացած փաստ է: Սիրելի´ երկրապահներ, ես միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ. կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը: Նոր սերնդի ճիշտ դաստիրակությունը երկրապահի կարևորագույն խնդիրներից մեկն է:

«Մեր երեխան, դպրոցից սկսած, պիտի իմանա` ինքը ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի և ուր է գնալու»,- ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Մենք պատանի երկրապահին, երիտասարդ երկրապահին այնպես պիտի դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինի պաշտպանելու սրբությունները` հավատքը, մորը, ընտանիքը, հայրենիքը: Այս տեսանկյունից ևս ձեռքբերում ունենք` Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել մի շարք պետական հաստատությունների և հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ և գործընկեր կառույցների հետ համատեղ դասընթացներ ենք կազմակերպում պատանի, երիտասարդ երկրապահների համար: Այս ամենն արվում է հայոց անկախությունը, մեր պետությունն առավել ամրապնդելու համար: Սիրելի´ զինակից ընկերներ, մեզ հաջողվեց օրենքով ամրագրել երկրապահ կամավորականի կարգավիճակը: Ժամանակին այս երկրին իր կյանքը, արյունը տված անձը պետք է տարբերվի մյուսներից, և դա պետք է ամրագրվեր օրենքով: Երկրապահ կամավորականի մասին օրենքը հսկայական բարոյական նշանակություն ունի: Պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականին: Օրենքը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում սահմանել արտոնություններ այն մարդկանց համար, ում շնորհիվ այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն և անկախ Արցախ:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am