Կպատժի՞ Պուտինն Ալիևին

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն առայժմ անհնար է։ Այս մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը։ «Լապշինի դեմ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է։ Քննության ավարտից հետո նա կկանգնի դատարանի առաջ։ Դատարանի որոշումից հետո կուսումնասիրվի նրա արտահանձնման հարցը այն երկրներից մեկին, որի քաղաքացին նա հանդիսանում է։ Նախքան դատարանի որոշումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկրի»,- ասել է փաստաբանը։ Մինչ Ադրբեջանը պահում է Լապշինին, երեկ, խիստ ուշագրավ տեղեկություն ստացվեց: Ռուսաստանն, ըստ երևույթին, որոշեց թեթևակի պատասխանել Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին: Տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ռուսաստանում ադրբեջանցիներ են ձերբակալվել... Պարզվեց, Դերբենտի ոստիկանության քաղաքային վարչությունում պահվում են Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացիներ, հաղորդեց Ազադլիք ռադիոկայանը։ Ըստ այդ տեղեկության` նրանք ձերբակալվել են անօրինական կերպով շինարարության մեջ աշխատելու համար։ Դա պարզվել է իշխանությունների կողմից անցկացված ստուգումների արդյունքում։ Ձերբակալվածների կողմից սոցցանցերում տարածված տեսանյութի համաձայն` նրանց արդեն երկու օր է պահում են ինչ-որ մարզադահլիճում և ոչինչ չեն ասում։ Ըստ տեղեկությունների` նրանց ազատ են արձակել, բայց նրանց գործերն ուղարկվել են դատարան` միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունն արձագանքեց Դաղստանում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններին: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է այդ երկրի համապատասխան կառույցներին` կապված Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացիների ձերբակալության հետ։ Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ փետրվարի 9-ին Դերբենտ քաղաքի շինարարական օբյեկտներում կատարված ստուգայցերի հետևանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք Ռուսաստանում ապրելու և աշխատելու համապատասխան թույլտվություն չեն ունեցել։ Հաշվի առնելով ձերբակալվածների մեծ թիվը` նրանց ժամանակավորապես տեղավորել են մարզադահլիճում։ Իսկ փետրվարի 10-ին համապատասխան ստուգումների ավարտից հետո նրանք ազատ են արձակվել։ Դժվար է միանշանակ պնդել, որ Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացիների ձերբակալությունը պատասխան էր Ադրբեջանին Լապշինի արտահանձնմանը: Ի վերջո, արտահանձնողն Ադրբեջանը չէր, այլ` Ռուսաստանի դաշնակի Բելառուսը: Իհարկե, պարզ է, որ Ադրբեջանի պահանջով է Լապշինը արտահանձնվել, սակայն մյուս կողմից կարելի է ենթադրել, որ թե Ռուսաստանը որոշի պատժել, թերևս, նույնչափ կպատժեր Բելառուսին: Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ արտահայտվեց Լապշինի արտահանձնման գործով, հստակ նշելով, որ բացասական է վերաբերվում այդ գաղափարին: Սակայն չի բացառվում, որ Մոսկվան էլ ադրբեջանցիների ձերբակալություններով էլ փորձում է հիշեցնել իր երկրում գտնվող ադրբեջանցիների և ՌԴ-ից նրանց կախվածության աստիճանի մասին: Ի վերջո, բոլորի համար է պարզ, որ Լապշինը երկար ժամանակ չի մնա Բաքվում, նրան կհանձնեն Ռուսաստանին, կամ Իսրայելին: Ալիևի նպատակը մեկն էր` աշխարհին ցույց տալ Լապշինի հարցում իր «հաղթանակը» և նախադեպ ստեղծել` վախեցնելով Արցախի պոտենցիալ այցելուներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am