Կարևոր է ԿԽՄԿ դերը հակամարտության գոտում. ԱԳ նախարար (տեսանյութ)
Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը շեշտել է ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
