Մոսկվան գծել է սահմանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կրում է համալիր բնույթ և զարգանում է մեր երկրների միջև միութենական հարաբերությունների հունով», Aravot.am-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ դեսպանը: «Պարբերաբար կատարելագործվում է պայմանագրային-իրավական բազան. ինչպես գիտեք, անցյալ տարվա վերջին ստորագրվեց զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիր, վերջերս ուժի մեջ մտավ Կովկասյան տարածաշրջանում տարածաշրջանային միավորված ՀՕՊ համակարգերի մասին համաձայնագիրը: Ռուսական սպառազինության մատակարարման արդիական հարցերը, ինչպես նաև ռուսական և հայկական ձեռնարկությունների պաշտպանական-արդյունաբերական համալիրների միջև համագործակցության զարգացումը պարբերաբար ուսումնասիրվում է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի կողմից», հավելել է նա: Հետաքրքրականն այն է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը երկու երկրների միջև միութենական հարաբերությունների հունով զարգանալը ֆիքսելով, դեսպանը ոչ մի խոսք չի ասում, թե ինչու է «միութենական» հարաբերություններով առանձնացող հարաբերությունների համատեքստում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանը զինվել Ռուսաստանի կողմից ու դեռ շարունակվելու է զինվել: Դեսպանի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի ներքաղաքական կյանքը, նա կարևորել է ՀՀ ապագա խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանի քաղաքական գործընթացի չընդհատվածությունը: «Հաշվի առնելով այս փաստերը՝ մենք ծանրակշիռ պատճառներ ենք տեսնում, որ Երևանը կարող է կտրականապես փոխել արտաքին քաղաքական կուրսը», նկատել է դեսպանն, այնուհետև` հավելել. «Ռուսաստանն ու Հայաստանը իրար կապված են միութենական բնույթի հարաբերություններով, ռուս և հայ ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են: Երկու պետություններն էլ մտնում են ինտեգրացիոն միավորման՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մեջ, որոնց առաջ նրանց անդամները համապատասխանաբար ունեն տնտեսական և քաղաքական պարտավորություններ: Ելնելով այդ պարտավորությունների առաջնահերթությունից՝ բնականաբար, ԵՄ-ի հետ հարաբերություները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, և բոլորը դա հիանալի հասկանում են»: ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մեջ տնտեսական և քաղաքական պարտավորություններն ավելի են և անդամ պետությունները չպետք է խախտեն «պայմանավորվածությունները», փաստացի հասկացնում է Վոլինկինը: Նա անթաքույց նշում է այն սահմանները, որոնցից չպետք է դուրս գա Հայաստանը: Վոլինկինի ձևակերպումը, թե` «ԵՄ-ի հետ հարաբերություները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, և բոլորը դա հիանալի հասկանում են», շարունակաբար կրկնում է ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը, հարկ եղած դեպքում հատուկ պարզաբանելով, որ Հայաստանի պարտավորությունները ԵՄ-ի հետ փոխհարաբերություններում չպետք է հակասեն ԵԱՏՄ-ին ստանձնած մեր պարտավորություններին: Այնպես որ, դատելով Հայաստանում ՌԴ դեսպանի և ՀՀ ԱԳ նախարարի ելույթներից` Հայաստանը դուրս չի գալիս Մոսկվայի գծած սահմաններից և չի էլ կարող դուրս գալ: Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մոտ օրերս ակնկալում է Եվրամիություն-Հայաստան շրջանակային նոր համաձայնագրի ստորագրմանն ուղղված բանակցությունների ավարտ: Լրագրողների հետ զրույցում նա այսօր նշել է, որ բանակցությունների ավարտն էլ ենթադրում է պայմանագրի ստորագրում: «Մի քանի կետեր, որոնց վերաբերյալ ԵՄ-ն և Հայաստանը պետք է համաձայնության գան, դեռևս մնում են: Իմ պատկերացմամբ՝ բանակցությունները բավականին գոհացնող պայմաններում են տեղի ունենում, և իմ կարծիքով՝ շուտով արդեն երկուստեք պայմանագիր կստորագրենք»,-ասել է նա: Նրա խոսքով՝ պայմանագրի ստորագրումը էլ ավելի կընդլայնի ԵՄ-Հայաստան, հետևաբար Ֆրանսիա-Հայաստան համագործակցության շրջանակները տարբեր ոլորտներում. դա կլինի քաղաքական երկխոսություն, տնտեսական, իրավական հարցեր, աջակցություն՝ ուղղված թե՛ տնտեսությանը, թե՛ ժողովրդավարությանը: Փաստորեն, կարող ենք կանխատեսել, որ Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթուղթը կունենա այնպիսի տեսք, որը որևէ կերպ չի կարող դժգոհություն առաջացնել Ռուսաստանում: Այսինքն, ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների նոր մակարդակը պետք է հենց այդ պայմանավորվածության հիմքում լինի, կամ` պարզապես չի կարող իրագործվել: Թերևս, այդ փաստաթղթի ընդունման երկարաձգված պրոցեսը հենց այդ խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալու հետ է կապված: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am