Արտյոմ Մովսեսյանը եւս կառաջադրվի
Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է,որ առաջադրվել է ռեյտինգային կարգով Հանրապետականի կողմից: «Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, տեղեկացնում եմ, որ թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել եմ Հանրապետական կուսակցության կողմից և ներկայումս ձևավորում եմ իմ աջակիցների թիմը: Այս գործընթացին ակտիվ մասնակցելու ցանկության դեպքում կարող եք այցելել իմ աջակցման կենտրոն. ք. Երևան, Արաբկիր, Շիրվանզադե 2 շենքի առաջին հարկի գրասենյակ: Հեռախոս – 060 73 73 73»,գրել է նա:
