Իմ մեղքը չի...նման հարցերը քննարկվում են փակ դռների հետևում. Վարդան Օսկանյան
«Բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալն իմ մեղքը չի, ես փոխնախարար էի, Ադրբեջանը պայմաններ դրեց, Լիսաբոնյան համաձայնագիր էր եղել, որ փոխվի բանակցությունների բովականդակությունը: Մեղադրել որևէ մեկին չի կարելի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՕՐՕ դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նշեց, թե պատրաստ է իր սխալներն ընդունել, և վստահեցրեց, որ իր ոլորտից դուրս որևէ երևույթի հետ կապված, որը կազդեր ՀՀ միջազգային հեղինակության վրա, մտել է նախագահի մոտ ու իր բողոքը հայտնել, սակայն նման հարցերը քննարկվում են փակ դռների հետևում: «Այդ տարիներին եղել է խաղաղություն, եղել է տնտեսական աճ, և իմ փորձն է ինձ իրավունք տալիս այսօր հայտ ներկայացնել»,- հայտարարեց Օսկանյանը:
