Սիրիական զորքերը Պալմիրայի համար մարտեր են մղում
Սիրիական բանակը նոր հարձակումներ է իրականացրել Պալմիրան ազատագրելու համար: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական SANA գործակալությանը: Մարտերն ընթանում են քաղաքից 17 կմ հեռավորության վրա: Զորքերին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցախմբերի հսկողությունից ազատագրել Էլ Քուլյաբի հողատարածքները:
