Վաշինգտոնն ու Մոսկվան Բաքվո՞ւմ են պայմանավորվելու

Ռուս-ամերիկյան հանդիպում Ադրբեջանում Երեկ սենսացիոն տեղեկություն տարածվեց: ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հինգշաբթի օրը Ադրբեջանում կհանդիպի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ: «Զինված ուժերի առաջնորդները կքննարկեն զանազան հարցեր, այդ թվում՝ ամերիկա-ռուսաստանյան ռազմական հարաբերությունների, ինչպես նաև հետևողական և հստակ հաղորդակցության կարևորությունը՝ սխալներից և պոտենցիալ ճգնաժամերից խուսափելու համար», - ասված է այսօր Դանֆորդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Ի դեպ, տեղեկության մասին ադրբեջանական կայքերի անտեղյակ էին, այն չէր հաստատում պաշտոնական Բաքուն: Սա ինքնին խիստ ուշագրավ տեղեկություն է: Եթե ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը Ադրբեջանում է հանդիպելու Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Իհարկե, օրակարգային հարցերը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բազմաթիվ են, սակայն այդ հանդիպման կազմակերպման վայրն արդեն իսկ մտահոգիչ է: Ադրբեջանը` հայկական կողմի հակառակորդն է, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ: Հետևաբար, նման վայրի ընտրությունն ինչ-որ կերպ տարածվելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Եթե նման հանդիպում Ադրբեջանում իսկապես կայանա, ապա այդ գաղափարից, ինչպես ասում են` «լավ հոտ չի գալիս»: Բաքուն` հոգեբանորեն հայկական կողմի վրա որոշակիորեն ազդելու հնարավորություն է ստանալու: Ինչ վերաբերվում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ապա հարկ է նկատել, որ ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան այս օրերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, փաստորեն, մեկ ամիս էլ չպաշտոնավարեց: Թրամփի ընդդիմախոսները նրան դեռ մինչև երդմնակալությունն էին քննադատում՝ ռուսների հետ սերտ կապեր հաստատած Ֆլինին այդ պաշտոնը վստահելու համար: Նախագահի ազգային հարցերով խորհրդականի պաշտոնակատար է նշանակվել պաշտոնաթող մեկ այլ գեներալ՝ Քեյթ Քելլոգը, ով այդ պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից մեկն է․ եռյակում են նաև Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը և փոխծովակալ Ռոբերթ Հարվարդը: Ֆլինը նախընտրական ամիսներին իր հավատարմությունն է դրսևորել Թրամփի հանդեպ, հետևողականորեն և շատ խիստ քննադատել է նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունն ու դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: Մինչդեռ, նորընտիր նախագահի խորհրդականների, ինչպես նաև՝ Վաշինգտոնի փորձագետների շրջանում առաջին իսկ օրերից մտահոգությամբ են խոսել Ֆլինի նշանակման մասին, ասելով, որ նրա «ռուսական կապերը» կարող են վնաս հասցնել Սպիտակ տանը և ընդհանրապես՝ ամբողջ երկրին: Ճակատագրական հեռախոսազրույց Ո՞րն էր Ֆլինի մեղքը: Պարզվում է, անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին նա մի քանի անգամ հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Հենց այդ օրն էլ Օբաման Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու և ՌԴ-ում ամերիկացի դիվանագետներին հետապնդելու համար: Ֆլինը նորընտիր փոխնախագահ Մայք Փենսին հավաստիացրել է, թե Կիսլյակի հետ զրույցներում քննարկվել են ընդհանուր թեմաներ և պատժամիջոցների չեղարկումը չի արծարծվել: Դա էր Ֆլինի կոպիտ սխալը: Reuters-ի փոխանցմամբ, արդարադատության նախարարությունը երեկ Սպիտակ տանը նախազգուշացրել է, որ Ֆլինը հայտնվել է երկիմաստ վիճակում, քանի որ զրույցների մասին նրա հրապարակավ հայտնած տեղեկությունը հակասում է հետախուզական մարմինների հայթայթած տվյալներին: Օտարերկրացի դիվանագետների զրույցները հսկող պատկան ծառայությունները ներկայացրել են անհերքելի ապացույցներ առ այն, որ Ֆլինը և Կիսլյակը խոսել են պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին, ինչն ինքնին ապօրինի է, քանի որ մասնավոր անձը չունի արտաքին քաղաքականություն վարելու իրավունք, իսկ զրույցների ժամանակ Ֆլինը որևէ պաշտոն չուներ: «Ֆլինի հրաժարականը՝ հարված ռուս-ամերիկյան կապերին» Հիմա ռուսները խիստ դժգոհ են, ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ «Ֆլինին հրաժարականի հասցնելու թիրախը՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն են, դա այդ ներկայացման առաջին մասն էր, իսկ նոր թիրախը հենց Թրամփը կլինի»: ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն էլ «ֆեյսբուք»-ում գրել է, թե ազգային անվտանգության հարցերով խորհրդականին Ռուսաստանի հետ շփումների համար պաշտոնանկ անելը ոչ թե մոլագարություն է, այլ «ինչ-որ անհամեմատ ավելի վտանգավոր բան»: «Կամ Թրամփը ինքնուրույնություն չի ապահվել և նրան անկյուն են մղել, կամ էլ ռուսատյացությունն արդեն վարակել է նոր ադմինիստրացիան՝ վերից վար»,- գրել է Կոսաչևը: Պեսկով. «Դա մեր գործը չէ» Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Ֆլինի հրաժարականը ԱՄՆ-ի ներքին գործն է: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ֆլինի և Կիսլյակի զրույցում անդրադարձ պատժամիջոցներին չի եղել: «Մենք որևէ կերպ դա չենք մեկնաբանելու, դա ամերիկացիների ներքին գործն է, Թրամփի վարչակազմի ներքին գործը, մեր գործը չէ, ինչ վերաբերում է ընդհանրապես այդ թեմային, ապա մենք բազմիցս արտահայտվել ենք և ավելացնելու բան չունենք»,- ասել է Պեսկովը: Դեմոկրատները հետաքննություն են պահանջում Սկանդալը կարող է շարունակվել, քանի որ, դեմոկրատները ենթադրում են, որ Ֆլինը դժվար թե առանց վերադասի՝ նախագահ Թրամփի հավանության, ինքնագլուխ համարձակվեր կապ հաստատել Ռուսաստանի դեսպանի հետ և քննարկեր նոր վարչակարգի օրոք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հետ կապված հարցեր: Դեմոկրատները պահանջում են անկախ հետաքննություն: Այդ մասին ասել է Սենատում դեմոկրատների ղեկավար Չարլզ Շումերը: Դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելն էլ՝ ողջունելով Ֆլինի հրաժարականը, հայտարարել է, թե Ռուսաստանի հետ ադմինիստրացիայի կապի վերաբերյալ մնում են շատ հարցականներ: «Պուտինը փորձել է նպաստել Թրամփի ընտրությանը, ուստի՝ մեզ անհրաժեշտ է երկու կուսակցությունների համատեղ ջանքերով մանրամասն հետաքննություն՝ մեր ընտրություններին ռուսների միջամտության մասին պատկեր կազմելու համար, և Կոնգրեսը պարտավոր է պատժել մեղավորներին»,- հայտարարել է Էնգելը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am