Հին ու հոգնած, «քերթողահայրը» անդրդվելի է

Ինչպես եւ սպասվում էր Հայաստանի ընդդիմադիր ուժերը ոչնչով չտարբերվելով իշխող ՀՀԿ-ից ընտրություններին մասնակցելու իրենց ցուցակները հրապարակեցին վերջին օրը, որը ԿԸՀ-ն սահմանել էր թեկնածուների գրանցման ժամկետը։ Արդեն իսկ բացահայտված ցուցակներից կարելի է անգամ եզրակացնել, որ դրանք կազմվել են ավտորիտար ռեժիմով, ինչպես ՀՀԿ-ում։ Կուսակցության ղեկավարները դրանք կազմել են իրենց քիմքին ու ճաշակին հարմար ու առանձնապես մեծ էվոլուցիա տեղի չի ունեցել։ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր տարիքին համահունչ ցուցակ է ներկայացրել, առաջին տասնյակում որեւէ երիտասարդ, թարմ ուժ տեղ չի գտել։Պատկերն այսպիսին է՝ 1.Լեւոն Տեր-Պետրոսյան 2․ Ստեփան Դեմիրճյան 3․ Լեւոն Զուրաբյան 4․ Զոյա Թադեւոսյան 5․ Արամ Մանուկյան 6․ Գագիկ Ջհանգիրյան 7․ Վահագն Խաչատրյան 8․ Լիդա Մելիքյան 9․ Դավիթ Մաթեւոսյան 10․ Ստեփան Մինասյան ։ Իսկ Լեւոն Զուրաբյանն էլ այքան իմիջիայլոց էր ներկայացնում կուսակցության ցուցակը, առանց «նշույ մը» էնտուզիազմի, ոգեւորության, որ մնում է ասել, թե մեզ վրա «հույս մի դրեք»։ Նկատի ունենալով մամուլի տեղեկությունները, ապա իսկապես, ՀԱԿ-ի հույսն էլ ոչ թե թեկնածուներն են, այլ Սերժ Սարգսյանը եւ այն «սպոնսերները»,որոնց նա հանձնարարականներ է իջեցրել ՀԱԿ-ի համար։ Վերջին շրջանում մամուլը գրում է, որ ՀԱԿ-ն անպայմանորեն ներկայացված է լինելու հաջորդ խորհրդարանում, քանի որ այդպիսին է Սերժ Սարգսյանի ցանկությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվածության արդյունքում ԼՂ խնդրի վերաբերյալ առաջին նախագահի հանրահայտ ելույթից հետո Սերժ Սարգսյանը կայացրել է նման որոշում, որպեսզի ապագայում արտաքին քաղաքականության հարցում հզոր գործընկեր ունենա՝ ի դեմս արմատական ՀԱԿ-ի։ Իսկ Հայկական վերածնունդի փոխված Օրինաց երկրի ցուցակը «դեժավյու» է առաջացնում, ոչ մի վերածնունդ։ Ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը, կհաջորդեն Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը,միայն վեցերորդում է նոր շունչ զգացվում, այստեղ ՀՎԿ լրատվականի պետ Էդգար Առաքելյանն է։ Արթուր Բաղդասարյանը պարծեցել է, թե ցուցակում ընդհանուր առմամբ 300 թեկնածու է ներառված, բայց սա արդեն տպավորիչ երևալու համար է, ընդամենը ոչինչ։ Մինչդեռ Բաղդասարյանի թիմակիցները թմբկահարում էին, թե իրենք մի մեծ դաշինք են, նախապես հայտարարում էր տասնյակ կուսակցությունների ու հարյուրից ավելի ՀԿ-ների միավորման մասին և դրանց առաջնորդներին յոթհարկանի խոստանումներ տալիս, այնինչ այսօրվա ցուցակով փաստում է, որ այդ բոլորն ընդամենը սին խոսքեր ու հավաստիացումներ էին, ՕԵԿ-ն ինքն է, իր հետ։ Իսկ այս պարագայում առնվազն զավեշտի է հասնում կուսակցության նախընտրական կարգախոսը։ ․ՀՎԿ համագումարում Արթուր Բաղդասարյանի`կաշին քերթելու եւ Հեղինե Բիշարյանի`աչքեր հանելու մասին հայտնի հայտարարությունները շատ շահարկվեցին սոցցանցերում, Արթուր Բաղդասարյանին անգամ «քերթողահայր» անվանեցին: Բաղդասարյանին հարց է ուղղվել`ո՞նց եք պատրաստվում մարդկանց կաշիները քերթել, եթե ծախվեն տեղերը: «Ես իմ կուսակիցների հետ եմ խոսել, այդ դահլիճում ինձ հարազատ մարդիկ են եղել, որոնց 99 տոկոսի հետ ես ճանապարհ եմ անցել»,- փորձել է անհաջող կերպով «տակից դուրս գալ» Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանի հարցում էլ խնդրել ներողամիտ լինել։ Անի Սահակյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am