Զենքով հարց լուծելու տարբերակն անընդունելի է. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե «Սասնա ծռեր»-ի գործողությունների նկատմամբ այն ժամանակ, երբ նախարար էիք, և այսօր, հայացքների տարբերություն կա՞, գնահատականներ փոխվե՞լ են.«Իմ գնահատականը նույնն է»: «Բոլորն էլ գիտակցում են, թե ինչու այդ տղաները գնացին այդ գործողություններին: Երկրի ներսում տիրող իրավիճակը, բարոյահոգեաբական մթնոլորտը, անհավասարությունը, անարդարությունը մղել են այդ տղաներին, գնալ դրան»,-ասաց նա: «Հայաստանում, մի այնպիսի երկրում, որտեղ մշտական պայքար է եղել, մարտական գործողություններ, կորուստներ ենք ունեցել, զենքով հարց լուծելու տարբերակն անընդունելի է»,-շեշտեց Ս. Օհանյանը :
