Արգամ Աբրահամյանի հայտարարությունը «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին

Արտաշատի քաղաքապետ, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Հարգելի հայրենակիցներ, մոտ երկու տարի մենք միասին բարդ ու նաև պատասխանատու ճանապարհ ենք անցել։ Որպես Արտաշատի քաղաքապետ՝ ինձ համար պատիվ է եղել ձեր աջակցությամբ և վստահությամբ մեր քաղաքը դարձնել ապրելու համար առավել հարմարավետ ու բարեկեցիկ, քայլ առ քայլ լուծել մեր քաղաքի սոցիալական խնդիրների ծանր բեռը։ Դժվա՞ր է եղել ինձ՝ երիտասարդ գործչիս, նման պատասխանատվություն վերցնել։ Այո։ Բայց ես րոպե անգամ չեմ կասկածել, որ ունենալու եմ իմ համաքաղաքացիների աջակցությունը, անսահման սատարումը, ինչի շնորհիվ որևէ խնդիր անլուծելի չէր կարող թվալ։ Միասին մենք մեկ նպատակ ու մեկ երազանք ենք ունեցել՝ ուղղել մեր քաղաքի ողնաշարն ու ինձ տրված լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում լուծել բարդագույն խնդիրներ։ Կարողացել ենք մեր ուշադրության կենտրոնում պահել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին, մանուկներին, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև առօրյա խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիներին: Միասին մենք նպատակ ենք ունեցել, որ ոչ մի արտաշատցի չբռնի արտագաղթի ցավալի ճանապարհը։ Հաջողվե՞լ է ինձ այս կարճ ժամանակում ձեր աջակցությամբ լուծել մեր քաղաքի բոլոր խնդիրները։ Բոլորը՝ ոչ, բայց բազմաթիվ հարցեր լուծվել են, որովհետեւ ինձ համար եղել է չափման մեկ միավոր՝ արդարությունն ու հավասարությունը, ինձ համար եղել է մեկ շահ՝ իմ համաքաղաքացու շահը, ինձ համար եղել է աշխատելու մեկ սկզբունք՝ մինչև վերջ նվիրվել։ Բայց մենք բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ մեկ քաղաքում, մեկ համայնքում խնդիրներ լուծելով չենք լուծելու մեր երկրում առկա համակարգային լրջագույն հիմնահարցերը։ Դրանք շատ ավելի խորն ու հիմնարար են եւ հրատապ լուծում են պահանջում։ Հարգելի՛ հայրենակիցներ, Երբևէ չլինելով որևէ կուսակցության անդամ, ես որոշում եմ կայացրել Արարատի մարզում վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է առավել լայն լիազորություններ խորհրդարանին և, ըստ այդմ, առավել մեծ հնարավորություններ՝ հաղթահարելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Մեր թիմակիցների ու համախոհների հետ միասին ես պատրաստ եմ ամբողջովին նվիրվել մեր երկիրը յուրաքանչյուր հայի երազանքի Հայաստանը դարձնելու նպատակի իրականացմանը, երկիր՝ ոչ թե աղքատության ու արտագաղթի, այլ հնարավորությունների ու բարեկեցության։ Այս որոշումը ես կայացրել եմ, վստահ լինելով, որ իմ թիվ մեկ աջակիցն ու գործընկերը կրկին լինելու եք դուք, ի՛մ սիրելի Արտաշատի բնակիչներ, Արարատի մարզի ի՛մ հարգարժան հայրենակիցներ։ Անցած երկու տարիներին մենք միասին ապացուցել ենք, որ մեկ թիմ ենք, մեկ ընտանիք։ Ձեզանից յուրաքանչյուրի հոգսը իմ անձնական հոգսն է եղել, ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը՝ իմ հաջողությունը։ Այդպես լինելու է միշտ։ Ես վստահ եմ, որ կարողանալու եմ մեր մարզի ազգաբնակչության ձայնը լսելի դարձնել խորհրդարանում։ Վստահության ձեր քվեն այն ուժն է լինելու, որը, հավատացեք, ինձ առավել մեծ կամք ու եռանդ է տալու մեր մարզի խնդիրները բարձրացնելու եւ ձեր աջակցությամբ գտնելու դրանց լուծման արժանապատիվ ուղիները։ Սիրելի՛ հայրենակիցներ, Ես այս որոշումը կայացրել եմ, որովհետեւ գիտեմ, որ միասին մենք մեկ թիմ ենք՝ մեր երկիրը ավելի լավը դարձնելու երազանքով։ Ու միասին մենք երկար ճանապարհ ենք անցնելու՝ հանուն մեր մարզի ու նրա յուրաքանչյուր բնակչի, հանուն հզոր, բարգավաճ ու արդար Հայաստանի»։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է… Թուրքիայով. «Փաստ» Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամորի ջրամատակարարումը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Աբրահամյան Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am