Անուն առ անուն. Ֆլեշի Բարսեղի փեսան և «Վենեցիայի ախպերները». ՀՀԿ ռեյտինգային ցուցակ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Արդեն հայտնի են, թե որ կուսակցություններից ովքեր են պայքարելու ռեյտինգային ընտրակարգով։ Ցուցակների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հատկապես իշխանական ուժերը ռեյտինգային ցուցակով առաջադրել են ահագին նոր դեմքեր։ Ավելի ճիշտ ոչ թե նոր դեմքեր, այլ մարդկանց, որոնց այս տարիների ընթացքում ստվերային ֆիգուրներ են եղել կամ էլ սրա-նրա թեւի տակ բիզնես անողներ։ Ասել է թե` հին օդիոզ դեմքերին ինչ-որ իմաստով փոխարինելու են գալիս նոր օդիոզ դեմքերը, որոնց մասին հասարակությունը գրեթե ոչինչ չգիտի։ Իսկ այ քաղաքական շրջանակներում նրանցից շատերը հայտնի են, կամ էլ հայտնիների աներձագներն են, փեսաները ու այլ ազգականներ: «ՉԻ»-ն այս ընթացքում կփորձի ներկայացնել ռեյտինգայինների «սյուրպրիզները»` հասարակական լայն շերտերի համար էլ ճանաչելի դարձնելով առաջադրվածներին։ Շարքի առաջին հերոսը և նրա հետ փոխկապակցված անձը, որ դարձյալ ռեյտինգային թեկնածու է, ներկայացնում են ՀՀԿ-ն։ Խոսքը վարչապետի նորանշանակ խորհրդական Սամվել Սանամյանի եւ «Վենեցիա» հյուրանոցային ու ռեստորանային համալիրի սեփականատեր Արթուր Սահակյանի մասին է։ Ընդամենը հաշված օրեր առաջ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական։ Վերջինս ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Կոտայքի մարզն ընդգրկող տարածաշրջանում։ Սանամյանը պատահական մարդ չէ. նա հայտնի օլիգարխ, Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի փեսան է (քրոջ ամուսինը)։ Սանամյանի անունը ակտիվորեն շրջանառվեց Հրազդանի վերջին ընտրությունների ժամանակ, երբ ապրիլյան քառօրյայից օրեր անց, նրա հովանավորությամբ ՀՀԿ-ն Հրազդանում արեց այն, ինչ սովորաբար անում են մականունավոր ՀՀԿ-ականները` Մալաթիայում, Էրեբունիում, Շենգավիթում կամ Արաբկիրում։ Սանամյանի կողմից խաղի մեջ է մտել նաև Արթուր Սահակյանը։ Ո՞վ է նա։ «Ախպերներ». այսպես են շատերը տեղը բերում Արթուր Սահակյանին։ Սահակյանները երկու եղբայր են` Արտյոմ և Արթուր, որոնք ռեստորանային բիզնեսում հաջողության են հասել նաև Սանամյանի հովանավորությամբ։ Ավելին` բոլորովին վերջերս Սանամյանը կարողացավ Արթուր Սահակյանի համար գործ դասավորել։ Սանամյանը, ինչպես վերեւում նշեցինք, մինչև վարչապետի խորհրդական նշանակվելը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետն էր, ժողովրդի լեզվով ասած` «կանտրաբանդայի պետը», իսկ Արթուր Սահակյանը Բագրատաշենի սահմանային անցակետում էր այդ նույն պաշտոնին։ Նա, էստ էության, Սանամյանի ենթական էր ու շատ «յուղոտ պաշտոնի»։  Արթուր  Սահակյանն ի դեպ եւս դուրս է գալու աշխատանքից, քանի որ առաջադրվել է Կենտրոն եւ Էրեբունի համայնքներն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Հավելենք նաև, որ Արթուրի եղբորը` Արտյոմին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ վաղ անցյալում պարգևատրեց անվանական զենքով։ Որևէ մեկն այդպես էլ չհասկացավ` ինչո՞ւ։ Չնայած շատերն էին պնդում, որ աշխատել է Ծառուկյան-Աբրահամյան խնամիական կապը։ Բացատրենք. մինչև ռեստորանային բիզնես մտնելն ու կարևոր տղերք դառնալը, եղբայրներից մեկը` կոնկրետ թեկնածու Արթուրը, եղել է «ախրանիկի կարգավիճակում»։ Վերջինս Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, «Տեցի կրուգի» գործով անցնող Նեպտունի Համիկի «թայֆից» է եղել։ Վերադառնանք մեր օրերը և հավելենք, որ եղբայրները Էրեբունի համայնքում կառուցել են «Վենեցիա» հյուրանոցային համալիրը, համանուն ռեստորանն էլ` Մանումենտում: Եղբայրներին այս պատճառով էլ կնքել են «Վենեցիայի ախպերները» տարբերակիչ բնութագրումով։ Նկատենք նաև, որ եղբայրները սերտ հարաբերությունների մեջ են գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ։ Նրանց վրա Բաղմանյանը հողեր է վաճառել Մանումենտում, հենց իր տան առջևի հատվածում։ Մանումենտի այգու սկզբնամասը ևս պատկանում է եղբայրներին։ Այս հատվածում նրանք կառուցել են «Հին Մանումենտ» ռեստորանը։ Արթուր Սահակյանն այս օրերին Էրեբունիում, ավելի որոշակի` Սարի թաղում, լուրեր է տարածում, թե իրեն աջակցում է Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը։ Սահակյանը սա անում է իր անձին կարևորություն տալու և քաղաքացիներին մոլորեցնելու նպատակադրումով։ Մեր տեղեկություններով` նրա այս պահվածքը դուր չի եկել Սարի թաղի ու Թոխմախի բնակիչներին, որոնք որոշել են իրենց ձևով պատժել ՀՀԿ թեկնածուին»: Մանրամասները`թերթի այսօրվա համարում:

դիտվել է 947 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է… Թուրքիայով. «Փաստ» Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամորի ջրամատակարարումը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Աբրահամյան Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am