Ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին, քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ից: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտով երեկ ԿԸՀ է ներկայացել 9-ը քաղաքական ուժ` 4 դաշինք եւ 5 կուսակցություն: Ընդհանուր թվով ՀՀ 1539 քաղաքացի ցանկանում է դառնալ պատգամավոր: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին տարածքային ցուցակով մասնակցելու ամենաշատ թեկնածու առաջադրվել է Հայաստանի Կոտայքի մարզում: Ամենաքիչ թեկնածուներն առաջադրվել են Արարատի եւ Տավուշի մարզերում: Նա նշեց, որ Կոտայքի մարզում առաջադրվել է 110 քաղաքացի, իսկ Արարատի եւ Տավուշի մարզերում` յուրաքանչյուրում 60 թեկնածու:
