Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «ՀՀ նախագահի հետ մենք պարզապես այլ տեսակետներ ունենք պետական մեր կառավարման համակարգը ձևավորելու և այն իրականացնելու համար: Այդ տեսակետները մեր ծրագրային գործունեության ընթացքում ես կարտահայտեմ: Ես պաշտոնին հրաժեշտ եմ տվել հանգիստ, որևիցե մի գայթակղություն չի եղել, բոլորի նկատմամբ նորմալ մարդկային հարբերություններ ունեմ», - նշեց նա:
