Սեյրան Օհանյանը ի՞նչ միջոցներով է ձեռք բերել «Պիրամիդա» օբյեկտը և Վահագնի թաղամասում իր առանձնատունը
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, այսօր պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել «Պիրամիդա» օբյեկտը և Վահագնի թաղամասում իր առանձնատունը, նշեց, թե ԶԼՄ-ներում տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Վահագնի թաղամասում հողակտոր իրեն 2008-ին նվիրել է անձամբ պարոն Հովնանյանը, որը հետո վաճառել է և այսօր այդտեղի առանձնատանը բնակվում է վարձով:
