Այսօր բյուջեն է թելադրում ՀՀ տնտեսական ծրագիրը. Վարդան Օսկանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա ասուլիսի ժամանակ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը ասաց, որ այսօր բյուջեն է թելադրում ՀՀ տնտեսական ծրագիրը։ Ինչպես ասաց՝ բիզնեսն ու քաղաքականությունն այնքան են սերտաճել, որ նրանց խնդիրն այսօր միայն փող աշխատելն է։ «Մեր հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը։ Իշխանություն գալուց հետո մենք այլ կերպ ենք անելու», - հայտարարեց Վարդան Օսկանյանը։
