«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախընտրական շրջանում դաշինքի մամուլի քարտուղարը կլինի Արեգնազ Մանուկյանը:
