Կարևոր է ժողովրդի ընտրությունը, ոչ թե անձնական կարծիքը թեկնածուի վերաբերյալ. Դավիթ Հարությունյանը՝ լրագրողներին
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ն ինքն է որոշում՝ ում է նպատակահարմար տեսնում Ազգային ժողովում: Լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ի ցուցակում կան մարդիկ, որոնք 5 տարի լինելով ԱԺ-ում՝ ոչ մի բառ չեն խոսել, ինչպես են նրանք բարեփոխումներ անելու, պատասխանեց. «Ցավոք սրտի ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները, բայց միաժամանակ ավելի լավ լուծում, ինչպես գիտեք, այս պահին մենք չունենք, քան ժողովրդի ընտրությունը: Այնպես որ՝ ժողովուրդը պետք է ընտրի: Կարծում եմ՝ ավելի կարևոր կլինի ժողովրդի ընտրությունը, այլ ոչ թե ձեր անձնական կարծիքն այս կամ այն թեկնածուի վերաբերյալ»:
